Հա

Քաղաքական

28/01/2020 - 14:40

«Ամերիկեան ինքնաթիռի վթարի հետեւանքով սպանւել է գեներալ Սոլէյմանիի դէմ իրականացւած ահաբեկչական գործողութեան նախագծողը». «Daily Mirror»

Բրիտանական «Daily Mirror» պարբերականը տեղեկացրել է, որ նախօրէին Աֆղանստանում ամերիկեան ինքնաթիռի վթարի հետեւանքով սպանւել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզութեան վարչութեան (ԿՀՎ-CIA) բարձարստիճան պաշտօնեաներից մէկը:

«alikonline.ir» - Բրիտանական «Daily Mirror» պարբերականը տեղեկացրել է, որ նախօրէին Աֆղանստանում ամերիկեան ինքնաթիռի վթարի հետեւանքով սպանւել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզութեան վարչութեան (ԿՀՎ-CIA) բարձարստիճան պաշտօնեաներից մէկը:

Պարբերականը վկայակոչելով ռուսական յատուկ ծառայութիւններին յատնել է, որ կործանւած ինքնաթիռի ուղեւորների թւում է եղել նաեւ Մայքըլ Դ՛Անդրէան, որը ԿՀՎ-ի Իրանի, Աֆղանստանի եւ Իրաքի բաժնի պետն է:

Ըստ շրջանառւող լուրերի՝ Դ՛Անդրէան եղել է գեներալ Ղասեմ Սոլէյմանիի դէմ իրականացւած ահաբեկչական գործողութեան գլխաւոր հեղինակներից մէկը:

Յիշեցնենք, որ յիշեալն առանցքային դերակատարութիւն է ունեցել նաեւ 2018 թւականի նոյեմբերին տեղի ունեցած անկարգութիւնների հրահրման գործում:

Պաշտօնական Վաշինգտոնը դեռեւս չի մեկնաբանել Դ՛Անդէայի մահւան մասին շրջանառւող լուրերը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։