Հա

Քաղաքական

02/02/2020 - 08:10

Իրաքի վարչապետի պաշտօնը կը զբաղեցնի Մուհամմեդ Թոֆիղ Ալաուին

Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը Մուհամմեդ Թոֆիղ Ալաուիին նշանակել է վարչապետի պաշտօնում։

«alikonline.ir» - Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը Մուհամմեդ Թոֆիղ Ալաուիին նշանակել է վարչապետի պաշտօնում. հաղորդում է BBC-ն:

Սալեհը հաստատել է խորհրդարանի կողմից առաջադրւած կապի նախկին նախարարի թեկնածութիւնը եւ յանձնարարել է նրան մէկ ամսւայ ընթացքում ձեւաւորել նոր կառավարութիւն:

Ալաուին պէտք է գլխաւորի կառավարութիւնը մինչեւ նոր խորհրդարանական ընտրութիւնների անցկացումը:

Իր հերթին Ալաուին յայտարարել է, որ կը հեռանայ վարչապետի պաշտօնից, եթէ տարբեր քաղաքական ուժեր փորձեն պնդել նախարարների պաշտօններում իրենց թեկնածուների հաստատումը։ Միաժամանակ, նա ցուցարարներին կոչ է արել շարունակել ցոյցերն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն բաւարարւել։

Յիշեցնենք, որ Իրաքի նախկին վարչապետ Ադէլ Աբդելմահդին շարունակւող ցոյցերի հետեւանքով նոյեմբերին հրաժարական էր տւել։ Այդ ժամանակւանից հակամարտող ուժերը չէին կարողանում պայմանաւորւել կառավարութեան նոր ղեկավարի թեկնածութեան շուրջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։