Հա

Քաղաքական

04/02/2020 - 13:20

«Եթէ չլինէին Ռուսաստանն ու Իրանը, Սիրիայում կը յաղթանակէին ահաբեկիչները». Լեւոն Ջաղարեան՝ Իրանում ՌԴ դեսպան

Ահաբեկիչները այս պահին կարող էին Սիրիայում յաղթանակած լինէին, եթէ այդ դրութեանը չմիջամտէին Ռուսաստանն ու Իրանը: Այս մասին յայտնել է Իրանում ՌԴ դեսպան Լեւոն Ջաղարեանը՝ պատասխանելով լրագրողների հարցին:

«alikonline.ir» - Ահաբեկիչները այս պահին կարող էին Սիրիայում յաղթանակած լինէին, եթէ այդ դրութեանը չմիջամտէին Ռուսաստանն ու Իրանը: Այս մասին յայտնել է Իրանում ՌԴ դեսպան Լեւոն Ջաղարեանը՝ պատասխանելով լրագրողների հարցին:

«Մեր ջանքերի շնորհիւ Բաշշար Ասադի օրինական կառավարութիւնը գտնւում է իշխանութեան գլխին: Նոյնիսկ մեր չկամեցողներըն են ստիպւած դա ընդունել»,- Ջաղարեանի խօսքերն է մէջբերել «ՏԱՍՍ» գործակալութիւնը:

Դիւանագէտը նշել է, որ Թեհրանի եւ Մոսկւայի յարաբերութիւնները զարգանում են վերջին մի քանի տարիներին եւ դա պայմանաւորւած է նրանով, որ մի շարք խնդիրների շուրջ երկու երկրների շահերը համընկնում են:

«ՌԴ-ի եւ Իրանի համար ահաբեկչութեան դէմ պայքարը համարւում է ընդհանուր մարտահրաւէր: Բացի այդ, մեր երկրները գտնւում են արեւմտեան պատժամիջոցների տակ: Դա էլ աւելի է մեզ մտերմացնում»,- նշում է Ջաղարեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։