Հա

Քաղաքական

08/02/2020 - 08:20

Թրամփը դիտարկում է մի շարք պաշտօնատար անձանց աշխատանքից հեռացնելու հարցն իմփիչմենթից յետոյ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է մի շարք պաշտօնատար անձանց աշխատանքից հեռացնելու հարցն իմփիչմենթի գործընթացից յետոյ:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է մի շարք պաշտօնատար անձանց աշխատանքից հեռացնելու հարցն իմփիչմենթի գործընթացից յետոյ. հաղորդում է Reuters-ը:

Աշխատանքի ազատման հնարաւոր թեկնածուներից է ազգային անվտանգութեան աշխատակիցը, որը նախագահի դէմ ցուցմունք էր տւել, ինչպէս նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Իմփիչմենթի շրջանակում ցուցմունք տւած բանակի փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանը, որը ներկայումս Սպիտակ տան Ազգային անվտանգութեան խորհրդում Ուկրայինայի հարցով փորձագէտ է, կը տեղափոխւի ԱՄՆ Պաշտպանութեան նախարարութիւն, յայտնել է գործակալութեան աղբյուրը:

Ամերիկեան ԶԼՄ-ները դիտարկում են այդ տեղափոխութիւնը որպէս պաշտօնի իջեցում անհաւատարմութեան համար:

Սպիտակ տան եւս մէկ բարձրաստիճան աշխատակից Ջենիֆէր Վիլեամզը, որը նոյնպես ցուցմունք էր տւել իմփիչմենթի շրջանակում, աւելի վաղ հեռացել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարութիւնում իր զբաղեցրած պաշտոնից:

Նշւում է, որ Թրամփը հեռացրել է վերոյիշեալ անձանց, քանի որ նրանք երբեք նրա կողմնակիցները չեն եղել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։