Հա

Քաղաքական

08/02/2020 - 08:40

«Հանրաքւէ նշանակելու մասին որոշումը ակնյայտ խախտում է ՀՀ Սահմանադրութիւնը». յայտարարութիւն

Խորը անհանգստութեամբ հետեւելով փետրւարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծաւալւած իրադարձութիւններին, արձանագրում ենք, որ օրէնսդիր մարմնի կայացրած՝ հանրաքւէ նշանակելու մասին որոշումը ակնյայտ ու անթաքոյց խախտում է ՀՀ Սահմանադրութիւնն ու սահմանադրական օրէնսդրութիւնը։ Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտարարութիւն են տարածել ՀՀ մարդու իրաւունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդեանը, «Հայաստանի Հելսինկեան կոմիտէ»-ի նախագահ Աւետիք Իշխանեանը, իրաւաբան Ռուբէն Մելիքեանը։

«alikonline.ir» - Խորը անհանգստութեամբ հետեւելով փետրւարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծաւալւած իրադարձութիւններին, արձանագրում ենք, որ օրէնսդիր մարմնի կայացրած՝ հանրաքւէ նշանակելու մասին որոշումը ակնյայտ ու անթաքոյց խախտում է ՀՀ Սահմանադրութիւնն ու սահմանադրական օրէնսդրութիւնը։ Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտարարութիւն են տարածել ՀՀ մարդու իրաւունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդեանը, «Հայաստանի Հելսինկեան կոմիտէ»-ի նախագահ Աւետիք Իշխանեանը, իրաւաբան Ռուբէն Մելիքեանը։

«Մենք՝ ներքոստորագրեալ իրաւաբաններս եւ իրաւապաշտպաններս, խորը անհանգստութեամբ հետւելով փետրւարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծաւալւած իրադարձութիւններին, արձանագրում ենք, որ օրէնսդիր մարմնի կայացրած՝ հանրաքւէ նշանակելու մասին որոշումը ակնյայտ ու անթաքոյց խախտում է ՀՀ Սահմանադրութիւնն ու սահմանադրական օրէնսդրութիւնը։

Կարեւորելով անմիջական ժողովրդավարութեան մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառւել կամայականօրէն եւ անիրաւաչափօրէն։ Դա ոչ միայն կը խարխլի իրաւական պետութեան հիմքերը, այլեւ կը ստեղծի իրաւունքի ոտնահարման ծանրակշիռ նախադեէպ։ Մեր այս մտահոգութիւնները լիովին համահունչ են Եւրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ստանձնած միջազգային պարտաւորութիւններին։

Վերոգրեալից ելնելով՝ Հանրապետութեան նախագահին կոչ ենք անում ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցութիւնից եւ հանրաքւէի նշանակումից։

Լարիսա Ալավերդեան, ՀՀ մարդու իրաւունքների առաջին պաշտպան

Աւետիք Իշխանեան, «Հայաստանի Հելսինկեան կոմիտէ»-ի նախագահ

Ռուբէն Մելիքեան, իրաւաբան»։

Յայտարարութիւնը բաց է իրաւաբանների եւ իրաւապաշտպանների միանալու համար։ Ստորագրութիւններն ամփոփւելու են փետրւարի 8-ին՝ ժամը 17:00-ին։

Հայաստանի Հանրապետութիւնում գործող հասարակական եւ քաղաքական կառոյցներին առաջարկում ենք Հանրապետութեան նախագահին դիմել համանման կոչով»,- նշւած է յայատարարութեան մէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։