Հա

Քաղաքական

10/02/2020 - 12:36

Վրացի դիտորդները գովաբանում են Ադրբեջանում անցկացւած «ժողովրդավար» ընտրութիւնները

Ադրբեջանում խորհրդարանական ընտրութիւններն անցել են հանգիստ մթնոլորտում: Այս մասին, ըստ Yerkir.am-ի՝ «Թրենդ» ադրբեջանական գործակալութեանը յայտնել է վրացական MTAVARI մեդիա կենտրոնի հիմնադիր եւ տնօրէն Էկա Գուլուան:

«alikonline.ir»- Ադրբեջանում խորհրդարանական ընտրութիւններն անցել են հանգիստ մթնոլորտում: Այս մասին, ըստ Yerkir.am-ի՝ «Թրենդ» ադրբեջանական գործակալութեանը յայտնել է վրացական MTAVARI մեդիա կենտրոնի հիմնադիր եւ տնօրէն Էկա Գուլուան:

«Առաւօտեան 08:00-ից ես այցելել եմ 7-8 ընտրատեղամաս: Ժողովուրդը հանգիստ քւէարկել է, բոլորը ուրախ էին: Բոլորն ասում են, որ գոհ են կառավարութիւնից»,- ասել է նա:

Ըստ նրա՝ նա երբեւէ չի տեսել այդպիսի ժողովրդավարական ընտրական միջավայր:

Վրաստանի ադրբեջանցիների ազգային կոնգրեսի (ԳԱՄԿ) նախագահ Ալի Բաբաեւն իր հերթին նշել է, որ Ադրբեջանի կադրային քաղաքականութիւնը վերջերս էականօրէն փոխւել է, երիտասարդները կառավարման մէջ աւելի ակտիւ մասնակցութիւն են ունենում եւ անհրաժեշտ էր փոփոխութիւններ կատարել խորհրդարանի կազմում:

«Առայժմ որեւէ ընտրախախտում տեղի չի ունեցել ո՛չ նախընտրական քարոզչութեան, ո՛չ էլ ընտրութիւնների ժամանակ: Այսօր մենք այցելել ենք մօտ 10 ընտրատեղամաս եւ շարունակում ենք մեր դիտարկումները», - ասել է նա:

Նրա խօսքով՝ առաւօտեան, ցուրտ եղանակի պատճառով, աւելի քիչ ընտրող է եղել, բայց կէսօրից յետոյ նրանց թիւն աւելացել է:

«Մօտ 15 լրագրողներ ներկայ են Վրաստանից, այդ թւում՝ Վրաստանի խորհրդարանի անդամներ, Վրաստանի Կենտրոնական ընտրական յանձնաժողովի ներկայացուցիչներ: Ադրբեջանի համար նման ժողովրդավարական, թափանցիկ ընտրութիւններ անցկացնելը մեծ յաղթանակ է, այն կը նպաստի երկրի աւելի մեծ բարեկեցութեանը», - ասել է Բաբաեւը:

Յիշեցնենք, որ երէկ՝ փետրւարի 9-ին, Ադրբեջանում անցկացւել է Միլի Մեջլիսի (խորհրդարանի) վեցերորդ գումարման արտահերթ ընտրութիւնները:

Ադրբեջանի կենտրոնական ընտրական յանձնաժողովի հրապարակած նախնական տւեալներով՝ Նոր Ադրբեջան իշխող կուսակցութիւնը ստացել է խորհրդարանի 125 տեղերից 65-ը՝ ապահովելով խորհրդարանական բացարձակ մեծամասնութիւն:

Ընտրութիւններում տեղերում դիտորդներն ու անկախ ներկայացուցիչները բազմաթիւ խախտումներ են արձանագրել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։