Հա

Քաղաքական

12/02/2020 - 08:27

Դաւութօղլուի կուսակցութիւնը յայտնել է առաջիկայ ընտրութիւններում նախագահի իրենց թեկնածուին

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դաւութօղլուի ստեղծած «Ապագայ» կուսակցութեան պատասխանատուներից Մուսթաֆա Նեդիմ Եամալը յայտնել է իրենց կուսակցութեան կողմից նախագահական ընտրութիւններում առաջադրւելիք գործչի անունը։

«alikonline.ir»- Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դաւութօղլուի ստեղծած «Ապագայ» կուսակցութեան պատասխանատուներից Մուսթաֆա Նեդիմ Եամալը յայտնել է իրենց կուսակցութեան կողմից նախագահական ընտրութիւններում առաջադրւելիք գործչի անունը։

Թուրքական «Cumhuriyet»–ի փոխանցմամբ՝ Մուսթաֆա Նեդիմ Եամալը նշել է, թէ իրենք ակնկալում են, որ մօտակայ 1.5 տարւայ եւ նախագահական ընտրութիւններ կը լինեն, իսկ իրենք էլ մինչ այդ հաւանաբար թեկնածու կառաջադրեն իրենց կուսակցութեան նախագահ Ահմեդ Դաւութօղլուին։

Նշենք, որ Դաւութօղլուի կուսակցութեան հիմնադիր կազմում է ստամբուլահայ լրագրող, Դաւութօղլուի նախկին խորհրդական Էթիէն Մահչուփեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։