Հա

Քաղաքական

13/02/2020 - 08:43

«Չընդունե՛լ Իրանի հետ պատերազմի համար իրաւասութիւնների սահմանափակման մասին բանաձեւը». Թրամփի կոչը Սենատին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի Սենատին կոչ է արել չընդունել Իրանի հետ պատերազմի համար իր իրաւասութիւնների սահմանափակման մասին բանաձեւը: Այս մասին ըստ BBC-ի՝ նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«alikonline.ir»- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի Սենատին կոչ է արել չընդունել Իրանի հետ պատերազմի համար իր իրաւասութիւնների սահմանափակման մասին բանաձեւը: Այս մասին ըստ BBC-ի՝ նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մեզ մօտ ամէն ինչ լաւ է Իրանի հետ, եւ հիմա թուլութիւն ցուցաբերելու ժամանակը չէ։ Ամերիկացիների ճնշող մեծամասնութիւնը սատարել է Սոլէյմանիի վրայ մեր գրոհը։ Եթէ իմ ձեռքերը կապւած լինէին, Իրանի համար դա նշանակալի օր կը լինէր։ Սա շատ վատ ազդանշան է։ Դեմոկրատները դա անում են միայն, որ վնասեն Հանրապետական կուսակցութեանը։ Թոյլ մի տւէք, որ դա տեղի ունենայ»,- գրել է նա։

Նշենք, որ Իրանի հետ պատերազմի համար Թրամփի իրաւասութիւնները սահմանափակող բանաձեւի ընդունման հարցով քւէարկութիւնը տեղի կունենայ փետրւարի 13-ին։ Աւելի վաղ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր բանաձեւ, որը սահմանափակում է նախագահի իրաւասութիւնները Իրանի դէմ ռազմական գործողութիւններ իրականացնելու համար։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։