Հա

Քաղաքական

16/02/2020 - 12:20

Սիրիայի խորհրդարանի բանաձեւի երեք կարեւոր կէտերը

ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Սիրիայի խորհրդարանի՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւին եւ առանձնացրել երեք կարեւոր կէտեր։ Ակադեմիկոսը, մասնաւորապէս, նշել է.

«alikonline.ir» - ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Սիրիայի խորհրդարանի՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւին եւ առանձնացրել երեք կարեւոր կէտեր։ Ակադեմիկոսը, մասնաւորապէս, նշել է.

«Սիրիայի խորհրդարանի բանաձեւը կարեւոր է երեք առումով։ Նախ՝ բանաձեւում առկայ է «Արեւմտեան Հայաստան» բառակապակցութիւնը, որը փաստում է նաեւ հայութեան հայրենազրկման հանգամանքը, որը կարեւոր է տարածքային յատուցման խնդիրն առաջ տանելու համար։

Երկրորդ՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչւել է մի երկրում, որի տարածքում բնաջնջւել է տարագիր հայութիւնը՝ Դեր Զորում, Հալէպում, Ռաքքայում, Ռասուլ Այնում, Մարգադէում եւ այլուր, որի անմիջական վկան եղել են տեղի արաբները։

Երրորդ՝ Սիրիան Լիբանանից յետոյ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած Միջին Արեւելքի երկրորդ երկիրն է եւ զուտ իսլամական-արաբական առաջին պետութիւնը։ Դա կարող է ճանաչման հարցում ճանապարհ հարթել տարածաշրջանի միւս պետութիւնների՝ Եգիպտոսի, Յորդանանի, Իրանի, Իրաքի համար։

Շնորհակալութիւն բոլոր նրանց, ովքեր կեանքի կոչեցին այս պատմական իրադարձութեանը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։