Հա

Քաղաքական

17/02/2020 - 13:00

Մենք ձեր գանգերից երկնաքերներ կը սարքենք. Թուրքիայում ՌԴ դեսպանը շարունակում է սպառնալիքներ ստանալ

Թուրքիայում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Ալեքսէյ Երխովը յայտարարել է, որ շարունակւում է իր հասցէին սպառնալքիների տարափը:

«alikonline.ir» - Թուրքիայում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Ալեքսէյ Երխովը յայտարարել է, որ շարունակւում է իր հասցէին սպառնալքիների տարափը. յայտնում է Yerkir.am-ը:

Աւելի վաղ դեսպանը նշել էր, Սիրիայի Իդլիբի շուրջ ստեղծւած իրավիճակի համար թուրքական սոցցանցերում հակառուսական հիստերիա է բարձրացել:

«Վերջին սպառնալիքներից մէկը, որին  հանդիպել եմ, այն էր, որ մէկը գրել էր «Մենք երկնաքեր կը սարքենք ձեր գանգերից» եւ «Դեռ կը վճարէք մեր թափած արեան ամէն կաթիլի համար» եւ այլն»,- Երխովի խօսքերն է մէջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեսպանը նշում է, որ նման արտայայտութիւնները չպէտք է անտեսւեն, քանզի դրանք վերաբերում են ոչ միայն դիւանագէտներին, այլեւ ՌԴ-ին եւ նրա ներկայացուցիչներին:

Անկարայում ռուսական ռազմական կցորդ Իրինա Կասիմովան աւել վաղ յայտնել էր, որ թուրքական իշխանութիւնները յաւելեալ միջոցառումներ են ձեռնարկել՝ ռուս դիւանագէտների անվտանգութիւնն ապահովելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։