Հա

Քաղաքական

19/02/2020 - 11:00

Թուրքիայում ազատ արձակւած Օսման Քաւալան չի հասցրել դուրս գալ բանտից եւ դարձեալ ձերբակալւել է

Երէկ Թուրքիայի ծանր յանցագործութիւնների դատարանը ազատ էր արձակել թուրք յայտնի հասարակական գործիչ Օսման Քաւալային, ով ձերբակալւել էր 2017 թ. հոկտեմբերի 19-ին: Քաւալան մեղադրւում էր Գեզիի ցոյցերը կազմակերպելու եւ ղեկավարելու մէջ: 840 օր տեւած կալանքից յետոյ երէկ դատարանը ազատ արձակման որոշում է կայացնում այդ գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ՝ այդ թւում Քաւալայի:

«alikonline.ir» - Երէկ Թուրքիայի ծանր յանցագործութիւնների դատարանը ազատ էր արձակել թուրք յայտնի հասարակական գործիչ Օսման Քաւալային, ով ձերբակալւել էր 2017 թ. հոկտեմբերի 19-ին: Քաւալան մեղադրւում էր Գեզիի ցոյցերը կազմակերպելու եւ ղեկավարելու մէջ: 840 օր տեւած կալանքից յետոյ երէկ դատարանը ազատ արձակման որոշում է կայացնում այդ գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ՝ այդ թւում Քաւալայի: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Դատարանի դիմաց հաւաքւել էին բազմահազար մարդիկ՝ դիմաւորելու յայտնի գործչին: Սակայն Քաւալայի աջակիցները մեծ հիասթափութիւն ապրեցին, իմանալով, որ ազատ արձակւած Քաւալային առաջադրւել է նոր մեղադրանք՝ 2016 թ. յուլիսի 15-ի անյաջող ռազմական յեղաշրջմանը մասնակցելու հիմքով:

Քաւալան ձերբակալւել է Թուրքիայի Քրէական օրէնգրքի 309-րդ յօդւածի հիման վրայ, որն իրենից ենթադրում է «Սահմանադրական կարգը խախտում»:

Քաւալան դեռ 2017 թ. ձերբակալւել էր այն բանից յետոյ, երբ նախագահ Էրդողանը նրան անւանել էր «Թուրքիայի Սորոս»: Քաւալան համարւում է «Amnesty International» կազմակերպութեան հովանաւորներից: Նրան նաեւ մեղադրում են գիւլենականների հետ կապ ունենալու մէջ:

Քաւալան «Անադոլու Քիւլթիւր» կազմակերպութեան նախագահն է: Աչքի է ընկնում իր հայամէտ գործունէութեամբ, իրեն պատկանող սրճարանում կազմակերպել է Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած միջոցառումներ, նրա տպագրատանը տպւել են Ցեղասպանութեան վերաբերեալ բազմաթիւ գրքեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։