Հա

Քաղաքական

23/02/2020 - 08:40

Թրամփը Բոլթոնին մեղադրել է դաւաճանութեան մէջ եւ սպառնացել խանգարել նրա գրքի հրատարակմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը խօսել է ազգային անվտանգութեան հարցերով իր նախկին խորհրդական Ջան Բոլթոնի գրքի առաջիկայ հրատարակման մասին:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը խօսել է ազգային անվտանգութեան հարցերով իր նախկին խորհրդական Ջան Բոլթոնի գրքի առաջիկայ հրատարակման մասին: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է Independent-ը՝ յղում կատարելով իրավիճակին ծանօթ աղբիւրներին։

Նրանք նշել են, որ Թրամփը Բոլթոնին անւանել է «դաւաճան»՝ ընդգծելով, որ այն ամէնը, ինչ ինքը պատմել է Բոլթոնին, համարւում է գաղտնի տեղեկատւութիւն, եւ յայտարարել է, որ կարգելափակի գրքի հրատարակումը։

Նշւում է, որ Թրամփի արձագանքը տարբերւում է Սպիտակ տան պաշտօնական դիրքորոշումից։

Աւելի վաղ Ազգային անվտանգութեան խորհուրդը նախազգուշացրել էր Բոլթոնին, որ գրքի սեւագրում պարունակւում է «զգալի քանակով գաղտնի տեղեկատւութիւն, իսկ տեղ-տեղ՝ նոյնիսկ յոյժ գաղտնի», սակայն խոստացել էր օգնել նրան վերանայել ձեռագիրը եւ որքան հնարաւոր է արագ առաջ շարժւել։

Սակայն ԱՄՆ նախագահը պնդում է, որ Բոլթոնի գիրքը, որը պատմում է Սպիտակ տանը Թրամփի գործունէութեան մասին, չպէտք է հրատարակւի մինչեւ ընտրութիւնները, որոնք կանցկացւեն նոյեմբերին։

Բացի այդ, Թրամփը իր իրաւաբաններին յայտարարել է, որ Բոլթոնին չի կարելի թոյլ տալ հրատարակել որեւէ բան, ինչը վերաբերում է ազգային անվտանգութեան թեմայով իր հետ շփմանը, քանի որ այդ բոլոր վկայութիւնները գաղտնի են։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։