Հա

Քաղաքական

23/02/2020 - 09:00

Էրդողանն ակնկալում է մարտի 5-ին Պուտինի, Մերկէլի եւ Մակրոնի հետ քննարկել իրավիճակը Իդլիբում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնկալում է մարտի 5-ին իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի, Անգելլա Մերկէլի եւ Էմանուէլ Մակրոնի հետ քննարկել իրավիճակը Իդլիբի շրջանում:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնկալում է մարտի 5-ին իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի, Անգելլա Մերկէլի եւ Էմանուէլ Մակրոնի հետ քննարկել իրավիճակը Իդլիբի շրջանում: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է ռուսական «ՏԱՍՍ»-ը։

Համապատասխան յայտարարութիւնը նա արել է շաբաթ օրը Իզմիրում ելոյթի ժամանակ, որը հեռարձակել է NTV-ն։

«Իդլիբի թեման նոյնքան կարեւոր է, ինչպէս նախկինում Աֆրինինը եւ այն տարածքներինը, որտեղ անցկացւում էր «Խաղաղութեան ակունք»-ը։ Այս թեմայով ես երէկ մեր վճռականութիւնն եմ յայտնել պարոն Պուտինին, ինչպէս նաեւ Մերկէլին ու Մակրոնին։ Ես մարտի 5-ին կը հանդիպեմ Պուտինի, Մակրոնի եւ Մերկելի հետ, եւ մենք կրկին կը քննարկենք այս թեման»,- հաստատել է Էրդողանը։

Նախօրէին նա նաեւ կարծիք էր յայտնել, որ Սիրիայի հարցով քառակողմ հանդիպումը կարող է մարտին Ստամբուլում անցկացւել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։