Հա

Քաղաքական

24/02/2020 - 08:50

Վրաստանը ժամանակաւորապէս դադարեցրել է աւիահաղորդակցութիւնն Իրանի հետ

Վրաստանի կառավարութեան որոշմամբ աւիահաղորդակցութիւնը Վրաստանի եւ Իրանի միջեւ ժամանակաւորապէս դադարեցւել է:

«alikonline.ir» - Վրաստանի կառավարութեան որոշմամբ աւիահաղորդակցութիւնը Վրաստանի եւ Իրանի միջեւ ժամանակաւորապէս դադարեցւել է: Ինչպէս փոխանցում է Tert.am-ը՝ «Սպուտնիկ Վրաստան» գործակալութեանը յղումով, այս մասին ասւում է երկրի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարութեան հաղորդագրութեան մէջ:

Վրաստանում ներկայ պահին կորոնավիրուսով հիւանդացութեան որեւէ դէպք չի գրանցւել, սակայն Իրանում վերջին տւեալների համաձայն 43 մարդ է վարակւել կորոնավիրուսով, որոնցից 8-ը մահացել են:

Քաղաւիացիայի գործակալութիւնն արդէն տեղեկացրել է Taban Airlines, Qeshm Airlines եւ Zagros աւիաընկերութիւններին, որ Վրաստան կարող են թռչել միայն դատարկ՝ Վրաստանից Իրանի քաղաքացիներին տանելու համար:

«Սահմանափակումները կը գործեն մինչեւ Իրանում համաճարակի հետ կապւած իրավիճակի վտանգների նւազումը: Վրաստանի կառավարութիւնը հետեւում է իրադարձութիւնների զարգացմանը, շարունակում է աշխատանքը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եւ անհրաժեշտութեան դէպքում չենք բացառում, որ սահմանափակումներ կը կիրառւեն նաեւ ցամաքային սահմանին»,- ասւում է վրացական նախարարութեան յայտարարությեան մէջ:

Վրաստանն Իրանի հետ անմիջական սահման չունի, ցամաքով Իրանի քաղաքացիները Վրաստան են հասնում Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։