Հա

Քաղաքական

27/02/2020 - 11:30

ԱՄՆ-ում կորոնավիրուսի 15 դէպք է գրանցւել

Ամերիկայի Միացեալ Նահանգներում կորոնավիրուսի վարակի 15 դէպք է գրանցւել եւ մէկ մարդ «ծանր հիւանդ է». այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«alikonline.ir» - Ամերիկայի Միացեալ Նահանգներում կորոնավիրուսի վարակի 15 դէպք է գրանցւել եւ մէկ մարդ «ծանր հիւանդ է». այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. յայտնում է Yerkir.am-ը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:

Թրամփը նշել է. «Մեզ մօտ ընդամէնը 15 մարդ է հիւանդ ... 15 հիւանդներից, ես նրանց օրիգինալ հիւանդներ եմ անւանում, ութը վերադարձել են տուն, որտեղ կը գտնւեն մինչեւ լիարժէք ապաքինւելը: Մէկը հիւանդանոցում է, հինգն ամբողջովին բուժւել են, եւս մէկը այդքան էլ վատ վիճակում չէ, դէ գիտէք, «հիւանդանոցի եւ տան մէջտեղում» վիճակում… Մէկը շատ հիւանդ է: Յոյս ունեմ՝ նա կառողջանայ, բայց մնացածը հիանալի վիճակում են»,- պարզաբանել է նա ու աւելացրել,որ իւրաքանչիւր տարի սովորական գրիպից աւելի քան 69 հազար մարդ է մահանում:

Թրամփի պնդմամբ՝ Նահանգները պատրաստ է ընդլայնել նոր կորոնավիրուսի մասշտաբները, ինչպէս նաեւ համապատասխան պատւաստանիւթ են մշակում:

Միեւնոյն ժամանակ ԱՄՆ նախագահն իր խօսքում անդրադարձել է նաեւ կորոնավիրուսից խուսափելու միջոցներին: Նա խորհուրդ է տւել յաճախ լւանալ ձեռքերը ու հնարաւորինս քիչ դիպչել բազրիքներին:

«Դուք, հաւանաբար, լսել էք, ինչպէս ես եմ յաճախ լսում, որ պէտք է լւանալ ձեռքերը եւ հետեւել մաքրութեանը: Բազրիքներից բռնւէք միայն անհրաժեշտութեան դէպքում: Այսինքն՝ կան որոշ կանոններ, որոնք պէտք է պահպանել մրսածութեան դէպքում»,- ասել է նա:

Որպէս օրինակ՝ նա անգամ պատմութիւն է պատմել՝ նշելով, որ ինչպէս է մէկ շաբաթ առաջ իրեն մօտեցել մի մարդ, որին վաղուց չէր տեսել:

«Նա գրկեց ինձ, համբուրեց: Ես հարցրի՝ «լա՞ւ էք», ասաց՝ «ոչ, սարսափելի մրսածութիւն ունեմ»: Եւ նա ինձ փաթաթւել ու համբուրում էր: Ես ներողութիւն խնդրեցի եւ գնացի ձեռքերս լւանալու»,- դահլիճում հանդիսատեսի ծիծաղի ներքոյ պատմել է ԱՄՆ նախագահը:

Յիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը Կոնգրեսից 2.5 միլիարդ դոլար է պահանջել՝ կորոնավիրուսի դէմ պայքարի ու պատւաստանիւթի մշակման նպատակով: Դեմոկրատները Սենատում քննադատել են Թրամփին` ոչ բաւարար հայցադիմումների համար եւ իրենց հերթին առաջարկել են 8.5 միլիարդ դոլար ծախսել այդ նպատակով: Թրամփը շնորհակալութիւն է յայտնել Կոնգրեսին` այս կարիքների համար աւելի շատ միջոցներ յատկացնելու պատրաստակամութեան համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։