Հա

Քաղաքական

29/02/2020 - 08:00

Յունաստանը վետօ է կիրառել ՆԱՏՕ-ի՝ Թուրքիային աջակցող յայտարարութեան վրայ

Յունաստանը վետօ է կիրառել այն յայտարարութեան վրայ, որը ՆԱՏՕ-ն մտադիր էր անել յաջակցութիւն Թուրքիայի՝ սիրիական Իդլիբ նահանգում ռազմական բախումների սկսւելուց յետոյ:

«alikonline.ir» - Յունաստանը վետօ է կիրառել այն յայտարարութեան վրայ, որը ՆԱՏՕ-ն մտադիր էր անել յաջակցութիւն Թուրքիայի՝ սիրիական Իդլիբ նահանգում ռազմական բախումների սկսւելուց յետոյ: Այս մասին յայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը:

«Արտգործնախարար Նիկոս Դենդիասը ՆԱՏՕ-ում Յունաստանի մշտական ներկայացուցչին համապատասխան հրահանգ է տւել, երբ մշտական ներկայացուցիչների տեղակալների մակարդակով նիստի ժամանակ համաձայնեցւել է համատեղ յայտարարութիւն, որում տեղ չի գտել յունական կողմի՝ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ներգաղթեալների եւ փախստականների հարցով 2016-ի մարտին ստորագրւած բանաձեւին յղում անելու առաջարկը»,- նշում է գործակալութիւնը:

Նշւում է, որ յունական պահանջը ուժգին դիմադրութեան է արժանացել այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան:

Թուրքիայի ԱԳՆ Մեւլութ Չաւուշօղլուն պահանջել է Վաշինգտոնեան համաձայնագրի 4-րդ յօդւածով նախատեսւող քաղաքական խորհրդատւութիւնների գործընթաց սկսել, որը անդամ երկրին հնարաւորութիւն է տալիս խնդրել այդ մասին, եթէ այդ պետութիւնը համարում է, որ իր անվտանգութիւնը, տարածքային ամբողջականութիւնը կամ քաղաքական անկախութիւնը վտանգի տակ է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։