Հա

Քաղաքական

02/03/2020 - 08:50

Թուրքական զօրքերն Իդլիբում երկու սիրիական SU-24 կործանիչ են խոցել

Թուրքիայի ազգային պաշտպանութեան նախարարութիւնը կիրակի տեղեկացրել է, որ Իդլիբի երկնքում երկու սիրիական SU-24 կործանիչ է խոցւել:

«alikonline.ir» - Թուրքիայի ազգային պաշտպանութեան նախարարութիւնը կիրակի տեղեկացրել է, որ Իդլիբի երկնքում երկու սիրիական SU-24 կործանիչ է խոցւել. հաղորդում է Tert.am-ը՝ ռուսական «ՏԱՍՍ»-ին յղումով:

«Ոչնչացւել է երկու ՀՕՊ համակարգ, որոնցից մէկը խոցել էր մեր անօդաչու թռչող սարքը: Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի ուժերին պատկանող երկու SU-24 ինքնաթիռ է խոցւել, որոնք յարձակում էին իրականացնում մեր օդանաւերի ուղղութեամբ»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Անկարայից չեն մասնաւորեցրել, թէ ում կողմից են հասցւել հարւածները սիրիական բանակի նպատակակէտերի ուղղութեամբ:  

Նշենք, որ երէկ՝ աւելի վաղ սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալութիւնը յայտնել էր, որ «թուրքական ուժերը կառավարական բանակի երկու ինքնաթիռ են խոցել Իդլիբ նահանգում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։