Հա

Քաղաքական

02/03/2020 - 12:40

«Ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ Թուրքիան ցանկանում են իրենց ազդեցութիւնը մեծացնել Մերձաւոր Արեւելքում. սիրիական Իդլիբում իրավիճակը կարող է աւելի սրւել». Ռուբէն Սաֆրաստեան

Տեղի ունեցաւ թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի մամուլի ասուլիսը։ Բանախօսն անդրադառնում է Սիրիայի Իդլիբ նահանգում ծաւալւող իրադարձութիւններին։ Թուրքագէտը նկատեց, որ Ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ Թուրքիան ցանկանում են իրենց ազդեցութիւնը մեծացնել Մերձաւոր Արեւելքում. սիրիական Իդլիբում իրավիճակը կարող է աւելի սրւել։

«alikonline.ir» - Տեղի ունեցաւ թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի մամուլի ասուլիսը։ Բանախօսն անդրադառնում է Սիրիայի Իդլիբ նահանգում ծաւալւող իրադարձութիւններին։ Թուրքագէտը նկատեց, որ Ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ Թուրքիան ցանկանում են իրենց ազդեցութիւնը մեծացնել Մերձաւոր Արեւելքում. սիրիական Իդլիբում իրավիճակը կարող է աւելի սրւել։ Գրում է Tert.am-ը:

Յիշեցնենք, որ Թուրքիայի ազգային պաշտպանութեան նախարարութիւնը կիրակի տեղեկացրել է, որ Իդլիբի երկնքում երկու սիրիական Su-24 կործանիչ է խոցւել: «Ոչնչացւել է երկու ՀՕՊ համակարգ, որոնցից մէկը խոցել էր մեր անօդաչու թռչող սարքը: Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի ուժերին պատկանող երկու Su-24 ինքնաթիռ է խոցւել, որոնք յարձակում էին իրականացնում մեր օդանաւերի ուղղութեամբ»,- «ՏԱՍՍ» գործակալութեան փոխանցմամբ՝ ասւում է յայտարարութեան մէջ:

Անկարայից չեն մասնաւորեցրել, թէ ում կողմից են հասցւել հարւածները սիրիական բանակի նպատակակէտերի ուղղութեամբ: Այսօր աւելի վաղ սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալութիւնը յայտնել էր, որ «թուրքական ուժերը կառավարական բանակի երկու ինքնաթիռ են խոցել Իդլիբ նահանգում»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։