Հա

Քաղաքական

03/03/2020 - 12:10

Իսրայէլի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ. վիճակը շարունակում է մնալ նոյնը

Իսրայէլում երէկ՝ մարտի 2-ին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:

«alikonline.ir» - Իսրայէլում երէկ՝ մարտի 2-ին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:

BBC-ի հրապարակած տւեալների համաձայն՝ առաջատարը գործող վարչապետ Բենիամին Նեթանեահուի «Լիկուդ» կուսակցութիւնն է, որը մեծ հաւանականութեամբ խորհրդարանում կունենայ 36-37 մանդատ: Երկրորդ տեղում Բենի Հանցի գլխաւորած «Կախոլ-լաւան» (Սպիտակ եւ կապոյտ) ընդդիմադիր դաշինքն է, որը կը ստանայ 32-33 մանդատ:

Եթէ ընտրութիւնների պաշտօնական տւեալները համապատասխանեն մամուլում հրապարակւած տւեալներին, ապա դա կը նշանակի, որ «Լիկուդ»-ին եւ նրա աջակողմեան դաշնակիցներին մէկ տեղ կը պակասի խորհրդարնական մեծամասնութիւն ձեւաւորելու համար: Իսրայէլի խորհրդարանն ունի 120 պատգամաւոր: Մեծամասնութիւն ձեւաւորելու համար 61 մանդատ է անհրաժեշտ:

Յիշեցենք, որ սա վերջին մէկ տարում Իսրայէլում կայացած երրորդ խորհրդրանական ընտրութիւններն են: Նախորդ երկու խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում չի յաջողւել լուծել կոլաիցիոն կառավարութիւն ձեւաւորելու հարցը:

2019 թւականի ապրիլին կայացած ընտրութիւններում յաղթել էր «Լիկուդ»-ը, իսկ սեպտեմբերի ընտրութիւններին՝ «Կախոլ-լաւան» ընդդիմադիր դաշինքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։