Հա

Քաղաքական

04/03/2020 - 10:30

Սիրիայի հարցով ինչ սցենարներ կարող են քննարկել Պուտինն ու Էրդողանը մարտի 5-ին

Չնայած նրան, որ Սիրիայում ռազմական լարւածութեան անկում է դիտարկւում, ամէն դէպքում ընդհանուր իրավիճակը կը մնայ առանց փոփոխութեան, յատկապէս ցամաքում՝ հաշւի առնելով, որ տեղ-տեղ բախումները դեռեւս շարունակւում են։ Այս մասին մարտի 3-ին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց արաբագէտ Սարգիս Գրիգորեանը՝ յաւելելով, որ հէնց այս իրադարձութիւններն են թելադրում Սիրիայի հարցով միջազգային օրակարգը։

«alikonline.ir» - Չնայած նրան, որ Սիրիայում ռազմական լարւածութեան անկում է դիտարկւում, ամէն դէպքում ընդհանուր իրավիճակը կը մնայ առանց փոփոխութեան, յատկապէս ցամաքում՝ հաշւի առնելով, որ տեղ-տեղ բախումները դեռեւս շարունակւում են։ Այս մասին մարտի 3-ին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց արաբագէտ Սարգիս Գրիգորեանը՝ յաւելելով, որ հէնց այս իրադարձութիւններն են թելադրում Սիրիայի հարցով միջազգային օրակարգը։

«Յաջողութիւնը կառավարական զօրքերի կողմն է, իսկ թուրք պաշտօնեաների յայտարարութիւնից հետեւում է, որ Թուրքիայի ԶՈՒ ներգրաււածութիւնը նւազում է»,- նշեց արաբագէտը։

Գրիգորեանի կանխատեսումներով՝ մարտի 5-ին Պուտինի եւ Էրդողանի հանդպմանը կը քննարկւեն կոնկրետ լուծումներ, օրինակ, Սիրիայի հիւսիսում Թուրքիայի ազդեցութեան գօտու ստեղծման հարցը, որի երկարութիւնը 900 կմ է, ուր կարող է մտնել նաեւ Իդլիբը։

«Չի բացառւում նաեւ, որ կը քննարկւի Սիրիայի հիւսիսում քրդերի քաղաքական ազդեցութիւնը թուլացնելու առաջարկութիւնը։ Երրորդ տարբերակ կարող է լինել 25-30 կմ խորութեամբ ընդհանուր անվտանգութեան գօտու ստեղծումը, սակայն արդէն ԱՄՆ շահերը հաշւի առնելով»,- ընդգծեց նա։

Փորձագէտը պարզաբանեց, որ կողմերից իւրաքանչիւրը այդ գործընթացներում փորձում է լուծել իր աշխարհաքաղաքական խնդիրները։

«Ռուսաստանը հետապնդում է Սիրիայում իշխանութեան գլուխ պահել յուսալի եւ իր համար կանխատեսելի քաղաքական ուժի՝ ի դէմս Ասադի կամ ալաւիներից որեւէ մէկին, որպէսզի պահպանի ռազմական ներկայութիւնը երկրում ու հնարաւորինս ընդլայնի իր ազդեցութիւնը հարուստ էներգակիրներով տարածքների վրայ, եւ թուլացնի տարածաշրջանում ամերիկեան ազդեցութիւնը։

Թուրքիան, իր հերթին, անվտանգութեան խնդիր է լուծում, եւ գլխաւոր սպառնալիքը նրա համար քրդական գործօնն է։ Քրդական բանւորական կուսակցութեան ազդեցութեան տակ գտնւող սիրիական քրդերի քաղաքական կշռի բարձրացումը լուրջ խնդիր է Անկարայի համար։ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողութիւններն ուղղւած են հէնց այդ խնդրի լուծմանը։ Բացի այդ, Էրդողնի ուշադրութեան կենտրոնում թուրքամաններն են, որոնց թիւը Սիրիայում հասնում է մինչեւ 250 հազարի։ Թուրքիան ամէն կերպ կը փորձի օգտագործել այդ գործօնը՝ հաշւի առնելով Սիրիայում սունիական իշխանութիւն հաստատելու նրա ձգտումը»,- պարզաբանեց նա։

Իսկ Իրանը, փորձագէտի խօսքերով, արդէն վաղուց Սիրիայի միջոցով սպառազինութիւն է մատակարարում Լիբանանի«Հեզբօլլահ» կազմակերպութեանը, այդ պատճառով Թեհրանը շահագրգռւած է արաբական Հանրապետութիւնում գործող իշխանութիւնների պահպանմամբ եւ երկրում շիական խմբաւորումների ազդեցութեան ուժեղացմամբ։

«Բացի այդ, Իրանը ձգտում է հակաիսրայէլական տարածք ստեղծել Սիրիայի հարաւում, ինչպէս նաեւ թուլացնել ԱՄՆ-ի ազդեցութիւնը տարածաշրջանում։ Այս ամէնը Թեհրանն անում է միջնորդաւորւած, որպէսզի խուսափի սունիների եւ շիաների հնարաւոր բախումներից, ինչը ծայրայեղ անշահաւէտ կը լիներ Իրանի համար»,- ամփոփեց նա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։