Հա

Քաղաքական

04/03/2020 - 13:20

«Իդլիբում Թուրքիայի ԶՈՒ-ի դիտորդական կէտերը սերտաճել են ահաբեկչական խմբաւորումների հետ». ՌԴ ՊՆ

Սիրիայի Իդլիբի դէ-էսկալացիոն գօտում Թուրքիայի զինւած ուժերի դիտորդական կէտերը սերտաճել են ահաբեկչական խմբաւորումների հետ: Այս մասին չորեքշաբթի, լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«alikonline.ir» - Սիրիայի Իդլիբի դէ-էսկալացիոն գօտում Թուրքիայի զինւած ուժերի դիտորդական կէտերը սերտաճել են ահաբեկչական խմբաւորումների հետ: Այս մասին չորեքշաբթի, լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Ըստ News.am-ի՝ փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Նա յիշեցրել է, որ 2018-ի սեպտեմբերի Սոչիի պայմանաւորւածութիւնների համաձայն` Թուրքիան պարտաւորւել է Իդլիբի գօտու սահմաններից 15-20 կմ. հեռաւորութեան վրայ յետ մղել ահաբեկիչներին ծանր հրետանիով: Փոխարէնը, նշեց գեներալը, գրեթէ 18 ամսւայ ընթացքում ՄԱԿ-ի կողմից պաշտօնապէս որպէս ահաբեկչական ճանաչւած «Հայաթ Թահրիր աշ-Շամ», «Թուրքեստանի իսլամական կուսակցութիւն» եւ «Խուրաս ադ-Դին» խմբաւորումները «չափաւոր ընդդիմութեան» բոլոր զինեալներին յետ են մղել դէպի հիւսիս` թուրքական սահմանի մօտ:

«Ահաբեկիչների ամրացւած տարածքների սերտաճում է տեղի ունեցել համաձայնագրով տեղակայւած թուրքական դիտորդական կէտերի հետ»,- յայտնել է Կոնաշենկովը:

2020 թւականի փետրւարի սկզբին, պատմել է գեներալը, ի պատասխան ահաբեկիչների կողմից իրականացւող հերթական լայնածաւալ յարձակմանը, 15-20 կմ. խորութեան վրայ «Ապառազմականացւած գօտու ստեղծման մասին Սոչիի համաձայնագրերը», ստիպւած եղան իրականացւել արդեն Սիրիայի կառավարական ուժերի կողմից»: «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը, «Թուրքեստանի իսլամական կուսակցութիւն»-ը եւ «Հուրաս ադ-Դին»-ը միասին ծանր սպառազինութեամբ յետ են մղւել դէպի Իդլիբի դէ-էսկալացիոն գօտու խորքը»,- նշեց Կոնաշենկովը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։