Հա

Քաղաքական

05/03/2020 - 08:20

«Էրդողանը խուճապահար վազում է Պուտինի մօտ». Կիլիչդարօղլու

Իդլիբում աւիահարւածի հետեւանքով 36 թուրք զինւորի մահւան ֆոնին, Թուրքիայի ընդդիմադիր՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը նախատեսւած է այսօր՝ Մոսկւայում:

«alikonline.ir» - Իդլիբում ավիահարվածի հետեւանքով 36 թուրք զինվւորի մահւան ֆոնին, Թուրքիայի ընդդիմադիր՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը նախատեսւած է այսօր՝ Մոսկւայում. յայտնում է թուքրական Cumhuriyet-ը:

«Ցանկացած ոք, որը կրակում է իմ զինւորների վրայ, իմ թշնամին է։ Ինչո՞ւ ընկնեմ Պուտինի ոտքերը, խուճապահար վազեմ նրա մօտ»,- ասել է Կիլիչդարօղլուին:

Նա Էրդողանից պահանջել է, որպէսզի հանդիպման ժամանակ հարցնի Պուտինին, թէ ինչպէս Ռուսաստանը թոյլ տվեց այդ յարձակումը՝ չնայած իր ռազմական համակարգմանը Թուրքիայի հետ։

Կիլիչդարօղլուն նաեւ վրդովմունք է յայտնել, որ Էրդողանը միջադէպի մասին յայտարարութիւն անելուց առաջ երեք օր սպասել է. «Դա վկայում է այն մասին, որ «Թուրքիային վատ են կառավարում»,- ասել է ընդդիմադիր առաջնորդը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։