Հա

Քաղաքական

08/03/2020 - 10:00

Սաուդական Արաբիայի թագաւորական ընտանիքի ձերբակալւած անդամներին մահապատիժ է սպառնում

Սաուդական Արաբիայի թագաւոր Սալման բին Աբդել Ազիզ ալ Սաուդի կրտսեր եղբայրը եւ երկու զարմիկները ուրբաթ օրը Ռիադում ձերբակալւել էին պետական դաւաճանութեան մեղադրանքով։

«alikonline.ir» - Սաուդական Արաբիայի թագաւոր Սալման բին Աբդել Ազիզ ալ Սաուդի կրտսեր եղբայրը եւ երկու զարմիկները ուրբաթ օրը Ռիադում ձերբակալւել էին պետական դաւաճանութեան մեղադրանքով։ Ինչպէս յայտնել է լիբանանեան Al-Akhbar թերթը, արքայազներ Ահմեդ բին Աբդել Ազիզին, Մուհամմեդ բին Նաիֆին եւ նրա եղբայր Նաւաֆու բին Նաիֆին, թագաւորութեան օրէնքների համաձայն, մահապատիժ է սպառնում կամ լաւագոյն դէպքում ցմահ ազատազրկում:

Թերթի տեղեկատւութեամբ, բոլոր երեքը կալանաւորւել են թագաւորական տան պահպանութեան ծառայութեան կողմից, եւ նրանց տներում մանրազնին խուզարկութիւններ են կատարւել։ Կալանաւորւածների գտնւելու վայրն անյայտ է:

Թագաւորի կրտսեր եղբայրը թագաւորական ընտանիքի այն անդամների վերջին յոյսն էր համարւում, որոնք թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի բարեփոխումների դէմ են տրամադրւած եւ քննադատում են նրան Վաշինգտոնի առաջարկած «դարի գործարքի» դէմ թոյլ արձագանքելու համար։

«Արքայազն Ահմեդ բին Աբդելը Ազիզը կամաւոր աքսորի մէջ էր Մեծ Բրիտանիայում եւ սպառնալիք չէր ներկայացնում»,- նշում է թերթը։ Սակայն թերթի տեղեկութիւններով՝ թագաժառանգ արքայազնը պնդել է, որ նա վերադառնայ հայրենիք, եւ դիմել է ԱՄՆ-ին աջակցելու համար։ «Արքայազն Ահմեդը մի քանի ամիս առաջ վերադարձել է Լոնդոնից՝ երաշխիքներ ստանալով»,- նշում է Al-Akhbar-ը։

Յարակից լուրեր

  • Էր Ռիադի եւ Թել Աւիւի երկխօսութիւնը
    Էր Ռիադի եւ Թել Աւիւի երկխօսութիւնը

    1948-ին հրէական պետականութեան վերականգնումը վերափոխեց Մերձաւոր Արեւելքի առաջատար խաղացողների, այդ թւում՝ Սաուդեան Արաբիայի խաղաթղթերը։ Յաջորդ տասնամեակներում Էր Ռիադի մերձաւորարեւելեան քաղաքականութիւնում առանցքային հարցերից մէկը պաղեստինեան հարցի «արդարացի» կարգաւորումն էր։ Իրականում Սաուդեան Արաբիային մտահոգում էր Մերձաւոր Արեւելքում, ի դէմս Իսրայէլի, նոր հակառակորդի ի յայտ գալն ու ազդեցութեան գօտիների վերաբաշխման հնարաւոր վտանգները։

  • Saudi Aramco-ն մտադիր է հում նաւթի արդիւնահանումը կտրուկ աւելացնել
    Saudi Aramco-ն մտադիր է հում նաւթի արդիւնահանումը կտրուկ աւելացնել

    Սաուդական Արաբիայի պետական նաւթային հսկայ Saudi Aramco-ն մտադիր է ապրիլին հում նաւթի արդիւնահանումը աւելացնել մինչեւ օրական 12.3 մլն. բարել, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

  • ԱԳՆ խօսնակը դատապարտել է սաուդական կոալիցիայի յանցագործութիւնը
    ԱԳՆ խօսնակը դատապարտել է սաուդական կոալիցիայի յանցագործութիւնը

    ԱԳ նախարարի պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին դատապարտել է Եմէնի դէմ Սաուդական Արաբիայի գլխաւորած կոալիցիոն ուժերի կազմակերպած օդային յարձակումները:

  • «Սաուդական Արաբիան կանխել է Իրանի մասնակցութիւնը Ջիդդայի նիստին». ԱԳՆ խօսնակ
    «Սաուդական Արաբիան կանխել է Իրանի մասնակցութիւնը Ջիդդայի նիստին». ԱԳՆ խօսնակ

    Սաուդական Արաբիայի կառավարութիւնն արգելափակել է Իրանի Իսլամական Հանրապետութեան պատւիրակութեան մասնակցութիւնը Ջիդդայում, Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան կենտրոնակայանում կայանալիք, պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման հարցով «դարի գործարք»-ի քննարկմանը:

  • Իսրայէլցիներին թոյլ կը տան այցելել Սաուդական Արաբիա
    Իսրայէլցիներին թոյլ կը տան այցելել Սաուդական Արաբիա

    Իսրայէլի ՆԳ նախարարութիւնը յայտարարել է, որ թոյլ կը տայ իսրայէլցիներին մեկնել Սաուդական Արաբիա կրօնական կամ գործնական նպատակով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։