Հա

Քաղաքական

08/03/2020 - 10:10

Պաղեստինի իշխանութիւնները յայտարարել են Բեթղեհէմը զբօսաշրջիկների համար փակելու մասին

Պաղեստինի իշխանութիւնները յայտարարել են Բեթղեհէմը զբօսաշրջիկների համար փակելու մասին:

«alikonline.ir» - Պաղեստինեան իշխանութիւնները շաբաթ յայտարարել են կորոնավիրուսի տարածման պատճառով Բեթղեհէմ քաղաքը զբօսաշրջիկների եւ ուխտագնացների համար փակելու մասին: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը՝ յղում անելով պաղեստինյան աղբիւրին:

Ինչպէս հաղորդւում է, Բեթղեհէմն ամբողջովին փակ է մուտքի եւ ելքի համար՝ բացառութեամբ արտակարգ դէպքերը: Չեղարկւում են զբօսաշրջային ամրագրումները Պաղեստինի բոլոր հիւրոնոցներում, այդ թւում եւ Բեթղեհէմի: Անվտանգութեան ծառայութիւններին հրահանգւել է իրաւական միջոցներ ձեռնարկել նրանց նկատմամբ, ովքեր կը խախտեն կարանտինը:

Բեթղեհէմի Սուրբծննդյան տաճարը, որն աշխարհի ամէնից շատ այցելւող սրբավայրերից մէկն է, իշխանութիւնների որոշմամբ փակւել էր դեռ մարտի 5-ին:  

Իշխանութիւնները քաղաքացիներին կոչ են արել խուճապի չմատնւել եւ հետեւել առողջապահութեան նախարարութեան խորհուրդներին, մասնաւորապէս՝ խուսափել ողջունելիս ձեռքսեղմումից եւ համբուրւելուց:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։