Հա

Քաղաքական

10/03/2020 - 08:40

«Նոր կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքն իրական է դառնում»․ ԱՀԿ

Նոր կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքը վարակւած երկրների թւի աճի հետ իրական է դառնում, ճեպազրոյցում յայտարարել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհան Գեբրէյեսուսը։

«alikonline.ir» - Նոր կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքը վարակւած երկրների թւի աճի հետ իրական է դառնում, ճեպազրոյցում յայտարարել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհան Գեբրէյեսուսը, ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այժմ, երբ նոր կորոնավիրուսը տարածւել է այդքան թւով երկրներում, համաճարակի սպառնալիքը աւելի իրական է դառնում։ Սակայն սա կը լինի առաջին համաճարակը պատմութեան մէջ, որը հնարաւոր կը լինի վերահսկել»,- ասել է նա։ Սրա հետ մէկտեղ ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ հիւանդութիւնը աշխարհում «անհամաչափ տարածում» է ստացել, հիւանդացածների մեծ մասը կենտրոնացած է երկրների ոչ մեծ խմբում։

Նախկինում ԱՀԿ-ն հաղորդել էր, որ նոր կորոնավիրուսով հիւանդացել է 109 343 մարդ՝ աշխարհի 104 երկրներում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։