Հա

Քաղաքական

10/03/2020 - 10:30

Իտալիան ամբողջովին կարանտինային ռեժիմում է. պատճառը՝ կորոնավիրուսն է

Իտալիայի վարչապետ Ջուզեպէ Կոնտէն յայտարարութիւն է տարածել առ այն, որ կորոնավիրուսի ֆոնին երկրի ողջ տարածքում կարանտինային ռեժիմ է սահմանւում, որոնք ուժի մէջ կը մտնեն այսօր առաւօտեան:

«alikonline.ir» - Իտալիայի վարչապետ Ջուզեպէ Կոնտէն յայտարարութիւն է տարածել առ այն, որ կորոնավիրուսի ֆոնին երկրի ողջ տարածքում կարանտինային ռեժիմ է սահմանւում, որոնք ուժի մէջ կը մտնեն այսօր առաւօտեան. յայտնում է Yerkir.am-ը՝ ANSA լրատւական գործակալութեանը յղումով:

Նշւում է՝ արգելւում են բոլոր զանգւածային միջոցառումները եւ սահմանափակւում է տեղաշարժը։ Իշխանութիւնները քաղաքացիներին խորհուրդ են տալիս տանը մնալ։

«Այս պահից ի վեր չի լինի կարմիր գօտի, գօտիներ թիւ 1 եւ 2։ Ողջ Իտալիան է դառնում պաշտպանական գօտի»,- լրագրողների հետ զրոյցի ժամանակ յայտարարել է Կոնտէն:

Յաւելւում է նաեւ, որ ռեստորանների եւ բարերի աշխատանքային ժամերը կրճատւում են, դրանք կը փակւեն 18․00-ին, իսկ ցերեկային ժամերին դրանց աշխատանքը հնարաւոր է միայն այցելուների միջեւ հեռաւորութիւն ապահովելու պարագայում:

Ինչ վերաբերում է ուսումնական հաստատութիւններին, ապա դասերը դադարեցւած են մինչեւ ապրիլի 3-ը։

Յիշեցնենք՝ Իտալիան յայտնւել է աշխարհում 1-ին տեղում կորոնավիրուսից մահացութեան ցուցանիշուվ՝ այդ երկրում մահանում է վարակւածներից իւրաքանչիւր 20-րդը:

Մարտի 8-ին կորոնավիրուսից մահացածների թիւն երկրում կտրուկ աճել է՝ հասնելով 366-ի (7300 վարակւածի 4.96%-ը): Մէկ օրում 133 մարդ է մահացել:

Մարտի 10-ի ժամը 09:33-ի դրութեամբ ողջ աշխարհում հաստատւել է կորոնավիրուսով վարակման 114.448 դէպք, որից 4026-ը՝ մահւան, եւ 64.156-ը՝ առողջացման:

Յիշեցնենք՝ Եւրոպայում աւելի քան 9000 յայտաբերւած վարակակիր կայ, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման աւելի քան 700-ական դէպքեր են գրանցւել Ֆրանսիայում եւ Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է յայտնաբերւել նաեւ Մոլդովայում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։