Հա

Քաղաքական

11/03/2020 - 08:20

Saudi Aramco-ն մտադիր է հում նաւթի արդիւնահանումը կտրուկ աւելացնել

Սաուդական Արաբիայի պետական նաւթային հսկայ Saudi Aramco-ն մտադիր է ապրիլին հում նաւթի արդիւնահանումը աւելացնել մինչեւ օրական 12.3 մլն. բարել, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

«alikonline.ir» - Սաուդական Արաբիայի պետական նաւթային հսկայ Saudi Aramco-ն մտադիր է ապրիլին հում նաւթի արդիւնահանումը աւելացնել մինչեւ օրական 12.3 մլն. բարել, ինչը ռեկորդային ցուցանիշ է. յայտնում է Reuters-ը։

Այս քայլը մտնում է նաւթի արդիւնահանումը մեծացնելու թագաւորութեան որոշման մէջ՝ այն բանից յետոյ, երբ Ռուսաստանը հրաժարւել էր կրճատել նաւթի արդիւնահանումը։ Սա յանգեցրեց երկուշաբթի օրը նաւթի գնի 25 տոկոսով անկման՝ ամենակտրուկ նւազումը, որ տեղի է ունեցել Պարսից ծոցում 1991 թւականի պատերազմից յետոյ։ Brent տեսակի նաւթի գները երեքշաբթի օրը բարձրացան աւելի քան 7 տոկոսով եւ կազմեցին մօտ 37 դոլար՝ բարելի համար։

Երեքշաբթի օրը Էր Ռիադի Tadawul ֆոնդային շուկայի յայտում Saudi Aramco ընկերութիւնը յայտարարել է, որ ծաւալները կաւելացնի մինչեւ օրական 300 հազար բարել։ «Ընկերութիւնը իր յաճախորդների հետ պայմանաւորւել է 2020 թւականի ապրիլի 1-ից նրանց նման ծաւալներ մատակարարելու մասին։ Ընկերութիւնը ակնկալում է, որ դա կունենայ դրական, երկարաժամկէտ ֆինանսական արդիւնք»,- ասւում է յայտարարութեան մէջ։

Saudi Aramco-ի բաժնետոմսերը երեքշաբթի օրը Tadawul-ում աճել են 9.7 տոկոսով՝ հասնելով 30.95 ռիալի կամ 8.25 դոլարի, ինչի արդիւնքում աշխարհի ամենաթանկ ընկերութիւնը գնահատւում է 1.65 տրլն. դոլար։

Սա տեղի ունեցաւ յաջորդ օրն այն բանից յետոյ, երբ Saudi Aramco-ի բաժնետոմսերը փլուզւեցին 10 տոկոսով եւ հանւեցին բորսայից, քանի որ հասել էին առաւելագոյն թոյլատրելի կորստին մէկ օրւայ ընթացքում։

Saudi Aramco-ի որոշումը, հաւանաբար, կը խորտակի համաշխարհային էներգետիկ շուկաները եւ լրացուցիչ ճնշում կը գործադրի գների վրայ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։