Հա

Քաղաքական

11/03/2020 - 08:30

Ինդոնեզիայում 6 մարդ է ձերբակալւել կորոնավիրուսի մասին ապատեղեկատւութիւն տարածելու համար

Ինդոնեզիայում 6 մարդ է ձերբակալւել համացանցում կորոնավիրուսի մասին ապատեղեկատւութիւն տարածելու համար։

«alikonline.ir» - Ինդոնեզիայում 6 մարդ է ձերբակալւել համացանցում կորոնավիրուսի մասին ապատեղեկատւութիւն տարածելու համար. յայտնում է BBC-ն։

Երկրի ոստիկանութիւնը յայտնել է, որ Սուրաբայայում ձերբակալւել է մի կին, որը Facebook-ում գրել է, թէ քաղաքում վիրուսակիր հիւանդ է բուժւում։

Եւս հինգ հոգի ձերբակալւել են սոցցանցերում կեղծ տեղեկատւութիւն տարածելու համար։ Ըստ աղբիւրի՝ նրանցից մէկը գրել է, թէ Սաուդական Արաբիա ուխտագնացութեան մեկնող կինը յանկարծ կորոնավիրուսից մահացել է Ջակարտայի օդանաւակայանում։

Ձերբակալւածները մեղադրւում են ապատեղեկատւութեան տարածումը արգելող օրէնքների խախտման համար: Նրանց սպառնում է մինչեւ վեց տարւայ ազատազրկում։

Նախօրէին Ինդոնեզիայի իշխանութիւնները յայտնել էին, որ վարակման հաստատւած դէպքերի թիւը 6-ից հասել է 19-ի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։