Հա

Քաղաքական

11/03/2020 - 10:00

«Քանի դեռ Ռուսաստանը Մերձաւոր Արեւելքում ազդեցութիւն ունի, որեւէ ռազմական գործողութիւն Լեռնային Ղարաբաղում չի լինի». Վլադիմիր Լեպեխին

Եւրասիական տնտեսական միութեան ինստիտուտի տնօրէն Վլադիմիր Լեպեխինի հետ Tert.am-ը զրուցել է մարտի 5-ին Մոսկւայում կայացած Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման արդիւնքների մասին: Նրա խօսքով` Թուրքիան ցանկանում է մեծացնել իր ազդեցութիւնը Մերձաւոր Արեւելքում, ներգրաււել նաւթային նախագծերում. «Դրա համար էլ նա Մոսկւա էր գնացել՝ ստանալու այն, ինչ ցանկանում էր, գնացել էր՝ հասկանալու համար, թէ արդեօք Թուրքիան ունի հեռանկար տարածաշրջանային բիզնես ծրագրերում ներգրաււելու։ Այդ իսկ պատճառով նրանք ոչնչի մասին պայմանաւորւել չկարողացան, վեկտորներն են տարբեր»:

«alikonline.ir» - Եւրասիական տնտեսական միութեան ինստիտուտի տնօրէն Վլադիմիր Լեպեխինի հետ Tert.am-ը զրուցել է մարտի 5-ին Մոսկւայում կայացած Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման արդիւնքների մասին: Նրա խօսքով` Թուրքիան ցանկանում է մեծացնել իր ազդեցութիւնը Մերձաւոր Արեւելքում, ներգրաււել նաւթային նախագծերում. «Դրա համար էլ նա Մոսկւա էր գնացել՝ ստանալու այն, ինչ ցանկանում էր, գնացել էր՝ հասկանալու համար, թէ արդեօք Թուրքիան ունի հեռանկար տարածաշրջանային բիզնես ծրագրերում ներգրաււելու։ Այդ իսկ պատճառով նրանք ոչնչի մասին պայմանաւորւել չկարողացան, վեկտորներն են տարբեր»:

 

- Պարո՛ն Լեպեխին, Սիրիայի Իդլիբ նահանգում լարւածութեան ֆոնին մարտի 5-ին տեղի ունեցաւ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ի՞նչ էին ցանկանում կողմերը, ի՞նչ ստացան արդիւնքում։

- Իրավիճակը հասկանալու համար պէտք է հասկանալ, թէ ինչ է տեղի ունեցել այս տարւայ հունվարին Մերձաւոր Արեւելքում, աւելի կոնկրետ՝ թուրք-սիրիական սահմանում։ Իմ կարծիքով՝ Էրդողանը խաղում է ոչ այնքան իր խաղը։ Նա իրականում միշտ է այդպէս եղել. քաղաքական գործիչ, որի հետ միշտ չէ, որ հեշտ է լինում պայմանաւորւածութեան գնալ, քանի որ շատ էգոիստ է։ Արտաքին քաղաքական ամբիցիաներ եւ ներքաղաքական խնդիրներ ունենալով՝ վարում է բազմավեկտոր քաղաքականութիւն՝ մշտապէս փոխելով իր դիրքորոշումը։

Առաջին հարցը, որն առաջանում է Պուտին-Էրդողան հանդիպումից, այն է, թէ ինչո՞ւ Թուրքիան, այն բանից յետոյ, երբ 3 տարի առաջ Մերձաւոր Արեւելքում ստեղծւել էր ոչ ֆորմալ մի սահման՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ, այս տարւայ յունւարին փոխեց իր դիրքորոշումը եւ արհամարհեց Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում ձեռք բերւած որոշակի պայմանաւորւածութիւնները: Թուրքիան փաստացի վարում է ռազմական գործողութիւններ իր հարեւան երկրի տարածքում։

Ըստ իս՝ դա կապւած է նրա հետ, որ այս տարւայ յունւարի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր երկրում սահմանադրական փոփոխութիւններ կատարելու, կառավարութիւնը փոխելու ուղղութեամբ քայլեր է ձեռնարկել։ Եւ, կարծում եմ, որ դա դուր չի եկել որոշ ուժերի, յատկապէս՝ բրիտանացիներին։ Հաշւի առնելով, որ Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան մշտապէս միմեանց հետ կապւած են եղել, ընդ որում, Թուրքիան Մեծ Բրիտանիայի արբանեակն է, ապա այն օգտագործւել է, որ ճնշում գործադրւի Ռուսաստանի եւ մասնաւորապէս Պուտինի վրայ։

Էրդողանն, իհարկէ, կոյր խամաճիկ չէ։ Նա բարեկամութիւն է անում բրիտանացիների հետ, նրանք միասին զարգացնում են Տրանսանատոլիական գազամուղը։ Դա հեռանկարային նախագիծ է Թուրքիայի համար, իսկ Մեծ Բրիտանիան ցանկանում է, որ British Petrolium-ը մեծացնի իր մասնաբաժինն այդ նախագծում։

Պէտք է նաեւ նկատել, որ «Թուրքական հոսքը» Մեծ Բրիտանիայի համար համարւում է մրցակից։ Էրդողանն, իհարկէ, ցանկանում է պահել իր յարաբերութիւնները Մեծ Բրիտանիայի հետ՝ հաշւի առնելով, որ իր յարաբերութիւնները վատացել են Եւրոպայի հետ եւ ոչ լաւ յարաբերութիւններ ունի Թրամփի հետ։ Նա այս իրավիճակն օգտագործում է, որ լուծի իր խնդիրները։

Բայց Էրդողանի համար այսօր ամենակարեւոր խնդիրն է մեծացնել իր ազդեցութիւնը ընդհանուր մուսուլմանական աշխարհում, այդ թւում՝ բիզնես ոլորտում։ Այսօր կան շատ նաւթային նախագծեր, որտեղ ներգրաււած են Իրաքը, Իրանը Սիրիան եւ այլն եւ Էրդողանը շատ է ցանկանում դրանցում մասնակցութիւն ունենալ, քանի որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր ազդեցութիւնն ունենում է նաեւ Թուրքիայի վրայ։ Բնական է՝ փնտրում են ճանապարհներ տնտեսական զարգացման համար։ Եւ դրա համար էլ հետաքրքրւած են, որ լինեն տրանզիտ երկիր, բայց միւս կողմից էլ, վերահսկեն նաւթային բիզնեսը։

Մենք հասկանում ենք, որ Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, գործընթացներում ներգրաււած են ամերիկեան, բրիտանական, ռուսական ընկերութիւններ եւ այլն։ Էրդողանը ցանկանում է, որ այստեղ էլ իր հետ հաշւի նստեն։ Դրա համար էլ նա Մոսկւա էր գնացել, գնացել էր ստանալու այն, ինչ ցանկանում էր, գնացել էր Պուտինի հանդիպման ընթացքում հասկանալու, թէ արդեօք Թուրքիան ունի՞ հեռանկար տարածաշրջանային բիզնես ծրագրերում ներգրաււելու համար։ Այդ իսկ պատճառով նրանք ոչնչի մասին պայմանաւորւել չկարողացան, վեկտորները տարբեր են։

Պէտք է հասկանալ, որ Ռուսաստանը Մերձաւոր Արեւելքում համարւում է կայունացման գործոն, թոյլ չի տալիս, որ այնտեղ մեծ պատերազմ սկսւի: Ռուսաստանը պաշտպանում է Ասադի իշխանութիւնը, ձգտում է, որ պատերազմ չսկսւի Իրանի դէմ՝ աջակցելով նրան, եւ Թուրքիայի հետ իր յարաբերութիւնները կառուցում է միայն բարի կամքի դրսեւորման արդիւնքում։

 

- Վերջին շրջանում ռուս-թուրքական յարաբերութիւններում նկատւում էր դրական դինամիկա։ Կը փորձե՞ն երկու երկրների ղեկավարները վնասել ձեռք բերածը։ Ձեր տպաւորութեամբ՝ ինչպիսի՞ն են հիմա ռուս-թուրքական յարաբերութիւնները։

- Ինչպէս ասացի՝ յարաբերութիւններում նկատւող ամբողջ դրական դինամիկան պահւում է միայն Ռուսաստանի բարի կամքի շնորհիւ, որը տարածաշրջանը պահում է կայունութեան մէջ։ Երեք կէտեր նա պահում է կայունութեան մէջ. Ռուսաստանը Սիրիան պաշտպանւածութեան երաշխաւորն է, երաշխաւորն է, որ Իրանի դէմ պատերազմ չսկսւի, եւ որ Լեռնային Ղարաբաղում պատերազմ չլինի։ Դրանք են Ռուսաստանի գործառոյթները՝ չնայած Թուրքիայի հնարքներին եւ անկանխատեսելի, երբեմն՝ ոչ բարեկամական քաղաքականութեանը։

 

- Թուրքիան նորից սպառնացել է, որ սկսելու է ռազմական գործողութիւններ Իդլիբում։ Ի՞նչ սպասել ապագայում Մերձաւոր Արեւելքում:

-Թուրքերը մշտապէս ճնշելու են Ռուսաստանին՝ իրականացնելու համար իրենց ցանկութիւնը, այն է՝ մասնակցել տարածաշրջանում որոշումներ կայացնելու գործընթացին։ Պուտինը զիջումների չի գնացել։ Էրդողանի հետ ոչ մի պայմանաւորւածութիւն չի ունեցել։ Դրա համար էլ Էրդողանը շարունակելու է այդ նոյն քաղաքականութիւնը։ Ինչու՞։ Որովհետեւ հիմա այն, ինչ տեղի է ունենում Մերձաւոր Արեւելքում կամ Լիբիայում, տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Թրամփի քարոզարշաւի համատեքստում։ Էրդողանն օգտւում է այն հանգամանքից, որ ԱՄՆ-ի համար գլխաւոր մրցակիցը Չինաստանն է, եւ փորձում է վերահսկողութիւն սահմանել այն սահմաններում, որտեղ քրդերն են, բայց ամենակարեւորը նրա համար այն է, որ լինի այն ուժը, որի հետ հաշւի են նստում, որպէսզի նա կարողանայ լուծել իր բիզնես խնդիրները, որ կարողանայ պահել իր իշխանութիւնը տարածաշրջանում: Տեղի ազգայնականները եւս պահանջում են ուժի գործադրում եւ նա պէտք է ցուցադրի դա: Այդ իսկ պատճառով մինչեւ տարւայ վերջ տարածաշրջանում ոչ մի փոփոխութիւն տեղի չի ունենայ. Էրդողանը շարունակելու է իր պրովոկացիաները տարբեր ուղղութիւններով՝ ՆԱՏՕ իր գործընկերների, Եւրոմիութեան հետ յարաբերութիւններում, Ռուսաստանին է ճնշելու։ Տպաւորութիւն կը ստեղծի, որ բանակցութիւններ է վարում եւ այլն։ Պուտինը դա շատ լաւ հասկանում է եւ դրա համար էլ շատ համբերատար է նրա հետ զրուցում:

 

- Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ Թուրքիան՝ Հայաստանի ոչ բարեկամական երկիրը։ Մերձաւոր Արեւելքում նրանց միջեւ առաջացած անհամաձայնութիւնը կարո՞ղ է իր ազդեցութիւնն ունենալ նաեւ մեզ վրայ։ Այս համատեքստում մտահոգութիւն է առաջացնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։

- Այստեղ երկու բան պէտք է հաշւի առնել։ Ռուսաստանն ունի ստրատեգիական դերակատարում, որից չի հրաժարւում։ Դա անվտանգութեան երաշխաւոր լինելն է, իրաւական պետութիւնը պաշտպանելն է, համապատասխանաբար, իր պարտաւորութիւններն իրականացնելն է ՀԱՊԿ-ի իր գործընկերների, այս դէպքում՝ Հայաստանի նկատմամբ։ Եւ քանի դեռ Ռուսաստանը Մերձաւոր Արեւելքում ազդեցութիւն ունի, որեւէ ռազմական գործողութիւն Լեռնային Ղարաբաղում չի լինի։ Եւ ենթադրաբար, երբ Պուտինը Էրդողանի հետ բանակցութիւններ է ունենում՝ ցանկացած հարցի՝ Սիրիայի, Լիբիայի վերաբերեալ, միշտ հաշւի է առնում Թուրքիայի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ, որ հանկարծ Թուրքիան չտարւի խաբկանքներով, որ կարող է ինչ-որ ձեւով ազդել հակամարտութեան վրայ՝ յօգուտ Ադրբեջանի։

Վերջին շրջանում, դրական իմաստով, ձեւաւորւել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի դիրքորոշումը ԼՂ-ի վերաբերեալ. Ղարաբաղը պէտք է լինի բանակցութիւններում հանդէս եկող առանձին սուբեկտ։ Համարում եմ, որ դա ճիշտ դիրքորոշում է, քայլ առաջ է։ Նոյն կերպ է իրեն պահում Ռուսաստանը Դոնբասի շուրջ բանակցութիւնների ժամանակ, երբ ասում է, որ Դոնբասը ինքնուրոյն հանդէս եկող տարածք է։ Հայաստանի նման դիրքորոշումն էլ իրավիճակը կայունացնում է, քանի որ ի յայտ է գալիս նոր սուբեկտ, հաշւի է առնւելու նրա կարծիքը։ Դա նաեւ նշանակում է, որ Հայաստանը վերջապէս իրեն գտաւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ յարաբերութիւններում։

Ես մշտապէս քննադատել եմ հայկական կողմին, որ չափից շատ վստահում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը երբեք չի լուծելու հիմնախնդիրը, այլ եւ' Հայաստանի, եւ' Ադրբեջանի «քթից բռնած» ման է տալու` նոյն խոստումները տալով երկու կողմին: Փաշինեանը այս առումով փոփոխութիւն է մտցնում: Դրա համար առաջանում է նոր կոնֆիգուրացիա, որի արդիւնքում ուժեղանում է տեղական խաղացողների դերը: Հարցը նրանում է, որ ԼՂ հիմնախնդիրը կարող են լուծել միայն տեղի գերտէրութիւնները. ուղիղ բանակցութիւններ լինեն Հայաստանի, Ադրբեջանի եւ նաև` Լեռնային Ղարաբաղի մասնակցութեամբ, դրանց օբեկտիւութիւնը ապահովեն Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան` 3+3 ֆորմատով, առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի, որը ոչ մի հետաքրքրութիւն չունի տարածաշրջանում եւ դեմագոգիայով է զբաղւած:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։