Հա

Քաղաքական

11/03/2020 - 10:10

«Թուրքիան սկսել է շատ հեշտութեամբ օգտագործել իր զինուժը եւ իր դիրքերն ուժեղացնել Մերձաւոր Արեւելքում». Ռուբէն Սաֆրաստեան

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Ռուբէն Սաֆրաստեանի խօսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են Մերձաւոր Արեւելքում իրենց դիրքերն ուժեղացնել, ինչը պայմանաւորւած է նրանով, որ ԱՄՆ-ն մաս առ մաս հեռանում է այդ հատւածից, իսկ վակուումը այս երկու երկրներն են փորձում լրացնել։

«alikonline.ir» - ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Ռուբէն Սաֆրաստեանի խօսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են Մերձաւոր Արեւելքում իրենց դիրքերն ուժեղացնել, ինչը պայմանաւորւած է նրանով, որ ԱՄՆ-ն մաս առ մաս հեռանում է այդ հատւածից, իսկ վակուումը այս երկու երկրներն են փորձում լրացնել։

Այս մասին՝ Անժելա Թովմասեանի՝ «Արմնիւզ» հեռուստաընկերութեան «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ակադեմիկոսը՝ խօսելով Պուտին-Էրդողան վերջին հանդիպումից ու բանակցութիւններից։

Ռուբէն Սաֆրաստեանի դիտարկմամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն ընդհանուր շահեր, սակայն շարունակում են մնալ երկու հակամարտող պետութիւններ․ «Ռուսաստանում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները նշանակում են, որ որոշակի ժամանակով հակամարտութիւնը մեղմանում է՝ մինչեւ յաջորդ սրացումը»։

Անդրադառնալով Սիրիայի շուրջ Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքականութեանը՝ Ռուբէն Սաֆրաստեանը նշել է․ «Թուրքիան արտաքին քաղաքականութիւնը վարջերս սկսել է իր զինւած ուժերը հեշտութեամբ օգտագործել, որը, ըստ էութեան, հակասում է Աթաթուրքի ընկալումներին»։

Խօսելով մեր տարածաշրջանում Թուրքիայի նպատակներից՝ Ռուբէն Սաֆրաստեանը նշել է, որ, երբ խօսքը Արցախի ազատագրւած հողերն Ադրբեջանին յանձնելու մասին է, միայն այդ հողերի վերադարձի հարցը չէ․ «Խօսքն այս դէպքում միայն Արցախի մասին չէ, խօսւում է նաեւ Սիւնիքի մասին։ Սիւնիքն աշխարհաքաղաքական առումով մեծագոյն արժէք է համարւում պանթուրքիստների համար»։

Ռուբէն Սաֆրաստեանը յիշեցնում է, որ երբ սրւում են ռուս-թուրքական յարաբերութիւնները, Ադրբեջանը դիւերսիոն գործողութիւններ իրականացրեց Հայաստանի ուղղութեամբ․ «Ես այստեղ կապ եմ տեսնում։ Շատ հնարաւոր է, որ այդ գործողութիւնները թուրքական գլխաւոր շտաբի նախաձեռնած գործողութիւններն են»։

Խօսելով արցախեան հիմնախնդրից ու Թուրքիայի ԱԳ նախարարի ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպումցի՝ ակադեմիկոսը նշել է․ «Արցախեան հարցի ակունքներից Թուրքիան մշտապէս ցանկացել է միջնորդի դեր ստանձնել ևեւ պատահական չէր Թուրքիայի վերջին ակտիւացումը»։

Ըստ Սաֆրաստեանի՝ Թուրքիան ուզում է ցոյց տալ, որ տարածաշրջանում իրենք այսպիսի դեր էլ ունեն․ «Ռուսաստանն էլ իր հերթին սահմանափակում է Թուրքիային եւ սահմանափակում են նաեւ Մինսկի խմբի համանախագահները»։

Հաղորդման վերջում խօսելով գիտական կենտրոնների փակման վտանգներից՝ Ռուբէն Սաֆրաստեանը վստահութիւն է յայտնել, որ նման բան չի լինի, քանի որ այս Կառավարութիւնը ձեւաւուած է ժողովրդից, իսկ ժողովուրդը նման բան թոյլ չի տայ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։