Print this page
11/03/2020 - 11:30

«Ռուսական S-400 համալիրները պէտք է վերադարձւեն». Պենտագոնը յայտնել է Թուրքիային Patriot ԶՀՀ-ները մատակարարելու պայմանները

Թուրքիան այնքան ժամանակ չի ստանայ ամերիկեան Patriot զենիթահրթիռային համալիրները, քանի դեռ չի վերադարձրել ռուսական S-400 համալիրները, յայտարարել է Պենտագոնի ղեկավարի օգնական Ջոնաթան Հոֆմանը:

«alikonline.ir» - Թուրքիան այնքան ժամանակ չի ստանայ ամերիկեան Patriot զենիթահրթիռային համալիրները, քանի դեռ չի վերադարձրել ռուսական S-400 համալիրները, յայտարարել է Պենտագոնի ղեկավարի օգնական Ջոնաթան Հոֆմանը: Ըստ Tert.am-ի՝ գրում է Reuters-ը:

«ԱՄՆ պաշտպանութեան նախարար Մարկ Էսպէրի դիրքորոշումը յստակ էր նրա՝ նախարար դառնալուց ի վեր։ Այն հետեւեալն է՝ Թուրքիան Patriot համալիրներ չի ստանայ, քանի դեռ չի վերադարձրել S-400-ը»,- յայտարարել է Հոֆմանը ճեպազրոյցի ժամանակ։

Թուրքիային Patriot-ի մատակարարման հնարաւորութեան շուրջ բանավէճը վերսկսւել է սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի սրման ֆոնին, որտեղ բախումներ են եղել թուրք եւ սիրիացի զինւորականների միջեւ:

Երեքշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել էր Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրների գնման հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման մեղմացման մասին: Նրա խօսքով՝ ԱՄՆ-ն այժմ միայն խնդրում է, որ S-400 չշահագործւի:

Յիշեցնենք, որ S-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքւել է Մոսկւայում՝ 2017 թւականի ապրիլին: Այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ: S-400-ների մատակարարումը, որը ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւններում, սկսւել է այս տարւայ ամռանը:

 

Յարակից լուրեր