Հա

Քաղաքական

11/03/2020 - 09:40

ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպութիւնը ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը

ԱՄՆ Կոլորադօ նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ», MMF) ոչ կառավարական կազմակերպութիւնը, որը ստեղծւել է ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից, ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը։

«alikonline.ir» - ԱՄՆ Կոլորադօ նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ», MMF) ոչ կառավարական կազմակերպութիւնը, որը ստեղծւել է ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից, ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը։

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս տեղեկացնում է Mirror spectator-ը, հիմնադրամը, որի գործունէութիւնը կապում են նաեւ թուրք իսլամական քարոզիչ Ֆաթուլլահ Գիւլէնի հետ, կողմ է քւէարկել Ցեղասպանութեան ճանաչմանը մարտի 7-ին։

Կազմակերպութիւնը մամլոյ հաղորդագրութիւն է տարածել, որում նշւում է, որ MMF-ն երեք տարի առաջ յանձնաժողով է ստեղծել 1915-ին Օսմանեան կայսրութիւնում հայերի հետ տեղի ունեցած իրադարձութիւններն ուսումնասիրելու նպատակով։ «Այդ երեք տարիների ընթացքում յանձնաժողովի անդամները դասախօսութիւնների եւ քննարկումների են այցելել Օսմանեան եւ Հայոց պատմութիւններն ուսումնասիրող մասնագէտների մասնակցութեամբ, ինչպէս նաեւ հանդիպել են Ցեղասպանութիւնից փրկւածների ընտանիքների անդամների հետ, վաւերագրական ֆիլմեր են նայել»,- ասւում է հաղորդագրութեան մէջ։

20 հոգանոց յանձնաժողովը երեք տարւայ աշխատանքի արդիւնքում որոշել է կազմակերպութեան խորհրդում քւէարկութեան ներկայացրել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը։   

MMF-ն ստեղծւել է 2003 թւականին եւ իրեն ներկայացնում է որպէս մի կազմակերպութիւն, որը կոչւած է հասարակութեան շրջանում բարոյական դաստիարակութեանն ու մշակութային արժէքներին աջակցելու՝ հանդուրժողականութեան եւ երկխօսութեան խրախուսման միջոցով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։