Հա

Քաղաքական

12/03/2020 - 09:40

«Կորոնավիրուսը պանդեմիայի է վերածւել». ԱՀԿ

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադանոմ Գեբրէյէսուսը Twitter-ի իր էջում յայտնել է COVID-19 կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածւելու մասին:

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադանոմ Գեբրէյէսուսը Twitter-ի իր էջում յայտնել է COVID-19 կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածւելու մասին:

«ԱՀԿ-ն կարծում է, որ ներկայիս բռնկումը պանդեմիա է: Մօտ օրերս մենք ակնկալում ենք, որ կորոնավիրուսի հետեւանքով վարակման, մահւան դէպքերի թիւը կաճի… Մենք եզրակացութեան ենք եկել, որ COVID-19 կորոնավիրուսը վերածւել է պանդեմիայի»,- գրել է նա:

Պանդեմիա է կոչւում անսովոր հզօր համաճարակը, որը բնութագրւում է ինֆեկցիոն հիւանդութեան տարածմամբ աշխարհի շատ երկրների տարածքներում:

Մարտի 11-ի դրութեամբ աշխարհի 114 երկրներում 118 հազար մարդ է վարակւել կորոնավիրուսով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։