Հա

Քաղաքական

12/03/2020 - 11:50

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը բոլոր երկրներին կոչ է անում մոբիլիզացնել ուժերը` կորոնավիրուսի դէմ պայքարի համար

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին անյապաղ ջանքեր գործադրել կորոնավիրուսի դէմ պայքարի համար: 

«alikonline.ir» - ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին անյապաղ ջանքեր գործադրել կորոնավիրուսի դէմ պայքարի համար: Այս մասին նշւում է նրա յայտարարութեան մէջ, որն արւել էր չորեքշաբթի` Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան կողմից COVID-19-ի համաճարակի կարգավիճակի մասին յայտարարման կապակցութեամբ:

«Ես կոչ եմ անում բոլոր կառավարութիւններին հէնց հիմա մոբիլիզացնել եւ ակտիւացնել իրենց ջանքերը: Քանի որ այս ճգնաժամն ազդում է բոլորի վրայ, բոլորը պէտք է իրենց ներդրումն ունենան»,- ասել է նա:

«Ամենաճշգրիտ գիտական ապացոյցները խօսում են այն մասին, որ եթէ երկրները յայտնաբերում, ստուգում, բուժում, մեկուսացնում եւ հետեւում են հիւանդութեան դէպքերին, դրա տարածումը կարելի է դանդաղեցնել»,- ասել է գլխաւոր քարտուղարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։