Հա

Քաղաքական

15/03/2020 - 10:00

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահերի թիւը մէկ օրւայ ընթացքում համարեա կրկնապատկւել է

Վերջին օրերին Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է տասը մարդ։

«alikonline.ir» - Վերջին օրերին Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է տասը մարդ։ Այսպիսով, մահերի ընդհանուր թիւը կազմել է 21, յայտնում է BBC News-ը։

Մեծ Բրիտանիայի կառավարութեան գլխաւոր բժշկական խորհրդական, պրոֆեսոր Քրիս Ուիթիի խօսքերով՝ կորոնավիրուսից բոլոր մահացածները «ռիսկի խմբում» են եղել։

Կորոնավիրուսով վարակւածների ընդհանուր թիւը Բրիտանիայում հասել է 1140-ի։ Ընդ որում, կորոնավիրուսի թեսթ երկրում յանձնել է 37.746 մարդ։ 

Մահւան բոլոր դէպքերը գրանցւել են Անգլիայում՝ Լոնդոն, Բիրմինգհեմ եւ Լեսթեր քաղաքներում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։