Հա

Քաղաքական

16/03/2020 - 11:40

Չինաստանում կորոնավիրուսից բուժւել է վարակւածների գրեթէ 84%-ը

Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակւածների թիւն ամէն օրւան զուգընթաց նւազում է, ներկայում հիւանդանոցներում է մնում 9898 մարդ, միևնոյնժամանակ վարակւածների գրեթէ 84%-ը առողջացել է։

«alikonline.ir» - Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակւածների թիւն ամէն օրւան զուգընթաց նւազում է, ներկայում հիւանդանոցներում է մնում 9898 մարդ, միևնոյնժամանակ վարակւածների գրեթէ 84%-ը առողջացել է։ Հաղորդում է Tert.am-ը։

Վերջին տւեալների համաձայն՝ կորոնավիրուսով ախտահարման դէպքերի գրանցւածթիւը մայրցամաքային Չինաստանում հասել է 80060-ի, որից 67749-ը բուժւել է եւ դուրս գրւել հիւանդանոցներից: Այս թիւը կազմում է ընդհանուր գրանցւած դէպքերի 83,78%-ը: 

Ամբողջ Չինաստանում, բացառութեամբ Հուբէյ նահանգի, գրանցւել է վարակման 13062 դէպք, մահացել է 114 մարդ, մահացութիւնը կազմել է 0,87%: Մինչդեռ Հուբէյ նահանգում, որը համաճարակի էպիկենտրոնն էր, գրանցւել է վարակման 67798 դէպք, մահացել է 3099 մարդ, մահացութիւնը կազմել է 4,57%: Ուհան քաղաքում մահացութիւնը կազմել է 4,93%: Ընդհանուր առմամբ համաճարակը Չինաստանում խլել է 3213 մարդու կեանք, մահացութիւնն ամբողջ երկրում կազմել է 3,97%:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։