Հա

Քաղաքական

17/03/2020 - 08:40

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը քննադարել է որոշ երկրների գործողութիւնները կորոնավիրուսի դէմ պայքարի գործում

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը քննադարել է որոշ երկրների գործողութիւնները կորոնավիրուսի դէմ պայքարի գործում։

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը քննադարել է որոշ երկրների գործողութիւնները կորոնավիրուսի դէմ պայքարի գործում։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Նա բոլոր երկրներին կոչ է արել ակտիւացնել կորոնավիրուսի դէմ պայքարի համար թեսթաւորման իրենց ծրագրերը՝ որպէս կորնավիուսի համավարակի զարգացումը դանդաղեցնելու լաւագոյն միջոց։

«Մենք բոլոր երկրների համար պարզ ուղերձ ունենք՝ թեսթաւորէք, թեսթաւորէք, թեսթաւորէք»,- Ժնեւում հրաւիրւած մամուլի վիդէօ կոնֆերանսի ժամանակ յայտարարել է ԱՀԿ գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը։

«Բոլոր երկրները բոլոր կասկածելի դէպքերը ստուգելու հնարաւորութիւն պէտք է ունենան, նրանք չեն կարող փակ աչքերով պայքարել այս համավարակի դէմ»,- յաւելել է նա։

ԱՀԿ ղեկավարի խօսքերով՝ վարակւած մարդկանց յայտնաբերման եւ արագ մեկուսացման ճանապարհով հիւանդութեան զսպման ռազմավարութիւնը մնում է լաւագոյն մօտեցումը։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։