Հա

Քաղաքական

17/03/2020 - 14:10

«Ինչո՞ւ է Պուտինին անհրաժեշտ 2024 թ. վերընտրւելու իրաւունքը». Nezavisimaya Gazeta-ի անդրադարձը

Ռուսաստանի Սահմանադրական դատարանը շտապ կարգով քննարկում է սահմանադրութեան փոփոխութիւնները: Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Սահմանադրական դատարանին արտայայտւել մասնաւորապէս գործող նախագահի լիազօրութիւնների ժամկէտի զրոյացման վերաբերեալ

«alikonline.ir» - Ռուսաստանի Սահմանադրական դատարանը շտապ կարգով քննարկում է սահմանադրութեան փոփոխութիւնները: Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Սահմանադրական դատարանին արտայայտւել մասնաւորապէս գործող նախագահի լիազօրութիւնների ժամկէտի զրոյացման վերաբերեալ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Nezavisimaya Gazeta պարբերականը:

Այլ կերպ ասած՝ սահմանադրական փոփոխութիւններից յետոյ Պուտինը եւս երկու անգամ կը կարողանայ իր թեկնածութիւնն առաջադրել նախագահ դառնալու համար:

«Սոցիալական մարկետինգի ինստիտուտ» հետազօտական ընկերութեան կողմից հարցւածների 57%-ը պատասխանել է, որ 2024 թւականին կը քւէարկի գործող նախագահի օգտին: Այնուամենայնիւ այստեղ պէտք է մի վերապահում անել: Պուտինը ցանկանում է, որ իրաւունք ունենայ եւս մէկ անգամ թեկնածութիւն առաջադրել, բայց նա դեռեւս չի յայտարարել, որ յստակ օգտւելու է այդ իրաւունքից:

Այդ դէպքում ինչի՞ համար է պէտք լիազօրութիւնները զրոյացնելու մանեւրը: Նախեւառաջ Պուտինը դեռեւս չի յայտնւել այնպիսի իրավիճակում, երբ նրան իրօք պէտք է հեռանալ: 2008 թւականին նա պաշտօնը փոխանցեց Դմիտրի Մեդւեդեւին, բայց պահպանեց ե՛ւ վարկանիշը, ե՛ւ վերադառնալու հնարաւորութիւնը: Սահմանադրութեան առաջարւած փոփոխութիւններն առանց լիազօրութիւնների ժամկէտը զրոյացնելու նրան արդէն վերադառնալու հնարաւորութիւն չեն տալիս եւ Ռուսաստանի քաղաքական քարտէզի վրայ չեն թողնում այնպիսի կէտեր, որտեղ կարող է յայտնւել Պուտինը:

Բացի այդ, գործող նախագահը դեռեւս չգիտի, թէ 2024 թւականի հեռանկարում իրեն ինչպէս կը պահի էլիտան, այդ թւում՝ ամենահաւատարիմ եւ նւիրւած, ստուգւած մարդիկ: Ներկայիս, եւ նոյնիսկ բարեփոխւած օրէնքների պարագայում նա չի կարող երաշխաւորել տեսական իրաւայաջորդի հաւատարմութիւնն ու բացառել դաւաճանութիւնը: Պուտինն առայժմ չի ցանկանում փորձարկումներ անել: Յատկանշական է այն, որ առաջարկւած «զրոյացումը» բոլոր կողմնակիցների կողմից բնութագրւում է որպէս քայլ, ուղղւած երկրի կայունութեան պահպանմանը:

Միեւնոյն ժամանակ Վլադիմիր Պուտինն իշխանութեան ղեկին է արդէն 20 տարի: Սահմանադրութեան ներկայիս արագ խմբագրումը վկայում է համակարգի կողմից կայունութիւնն ապահովելու անկարողութեան մասին: Ստացւում է, որ այս տարիներին Ռուսաստանում գործել է միայն մէկ ինստիտուտ` անձնական իշխանութիւնը, Պուտինի հեղինակութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։