Հա

Քաղաքական

18/03/2020 - 08:30

ԵՄ-ն հաստատեց Շենգենեան գօտու փակման հարցը

Այսօրւանից նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար փեփակւել են Եւրոմիութեան արտաքին, ինչպէս նաեւ Շենգենեան գօտու ներքին սահմանները: Այս մասին յայտարարել է Գերմանիայի կանցներ Անգելլա Մերկէլը։

«alikonline.ir» - Այսօրւանից նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար փեփակւել են Եւրոմիութեան արտաքին, ինչպէս նաեւ Շենգենեան գօտու ներքին սահմանները: Այս մասին յայտարարել է Գերմանիայի կանցներ Անգելլա Մերկէլը։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Եւրոյանձնաժողովի առաջարկով՝ արգելքը կը գործի 30 օր, բացառութիւններ կը լինեն մշտական բնակութեան իրաւունք ունեցող անձանց, ԵՄ երկրների քաղաքացիների ընտանիքի անդամների եւ դիւանագէտների համար: Սահմանը կարող են հատել նաեւ բժիշկները եւ բեռնատարները:

Նշենք, որ եւրոպայի տարածքում բնակչութեանը յորդորել են տանից դուրս չգալ, արգելւել են զանգւածային միջոցառումները, արգելքը կը գործի 15 օր:

Նախօրէին էլ Ռուսաստանի կառավարութիւնը որոշում է կայացրել սահմանափակել արտասահմանցիների եւ ՌԴ քաղաքացիութիւն չունեցող անձանց մուտքը երկիր՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Նախատեսւում է, որ սահմանափակումն ուժի մէջ կը մտնի այսօր մարտի 18-ից մինչեւ մայիսի 1-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։