Հա

Քաղաքական

18/03/2020 - 09:59

Իտալիա. Հիւանդանոցները չեն բաւարարում

 Աշխարհում կորոնավիրուսից մահւան մէկ երրորդ դէպքերը գրանցւած են Իտալիայում։

«alikonline.ir»- Աշխարհում կորոնավիրուսից մահւան մէկ երրորդ դէպքերը գրանցւած են Իտալիայում։ Անցածօրւայ ընթացքում այնտեղ մահացել է 345 վարակած։ Վարակի տարածման սկզբից Իտալիայում մահացել է աւելիքան 2500 մարդ։ Ամենաբարդ համաճարակաբանական իրավիճակը Լոմբարդիայի մարզում է, եւ տեղականառողջապահական համակարգն այլեւս ի վիճակի չէ յաղթահարել հիւանդների ներհոսքը: Վերջին տւեալներով, Բրեշիա քաղաքը դառնում է նոր բռնկման օջախ։ Քաղաքային կլինիկական հիւանդանոցի անեսթեզիոլոգիայի եւինտենսիւ թերապիայի բաժանմունքի վարիչն ասել է, որ կորոնավիրուսը տարածւում է բարձր տեմպերով: Գրում է «Panorama.am»-ը։

«Տեղի ունեցածի բանալին. բոլոր օտար պետութիւնները պէտք է լսեն՝  սկսել գործել հնարաւորինս շուտ, որպէսզի խուսափեն, ինչպէս մեր դէպքում, ամէնօրեայ սպառիչ պայքարից: Անհրաժեշտ է նախապէսպատրաստել տարածքը ինտենսիւ թերապիայի համար: Մեզ փրկում է այն, որ կարողացանք կրճատելգործողութիւնների քանակը և օգտագործել ազատւած ռեսուրսները»,- բացատրել է նա։

Իտալիայում չի նւազում վարակման դէպքերը։ Անցած օրւայ ընթացքում յայտնաբերւել է գրեթէ 3 հազար նորդէպք: Համաճարակի սկզբից ի վեր վարակւածների թիւը հասել է 31.5 հազարի: Միևնոյն ժամանակ, վարչապետընախազգուշացրել է, որ երկրում կորոնավիրուսային համաճարակի գագաթնակէտը դեռ չի անցել:

Իտալիայում վարակէել է 2300 բուժաշխատող: Իտալիայում բուժանձնակազմին պաշտպանելու համար արդէնիսկ չկան բաւարար դիմակներ և ձեռնոցներ, քանի որ դրանք երկրում չեն արտադրւում: Բանտարկեալները սկսելեն կարել բժշկական դիմակներ։ Արդարադատութեան նախարարութեան տւեալներով, ծաւալը կարող է լինելօրական մօտ 10 հազար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։