Հա

Քաղաքական

25/03/2020 - 20:10

Զոհրաբ Մնացականեանի հեռախօսազրոյցը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ

Մարտի 25-ին հայկական կողմի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի հեռախօսազրոյցն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ:

«alikonline.ir» - Մարտի 25-ին հայկական կողմի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի հեռախօսազրոյցն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ:

Նախարար Մնացականեանը շնորհաւորեց իր իրանցի գործընկերոջը Նոռուզի առթիւ՝ փոխանցելով հայ ժողովրդի համերաշխութիւնը եւ զօրակցութիւնը բարեկամ Իրանի ժողովրդին նոր տիպի կորոնավիրոսի դէմ մղւող պայքարում:

Ներկայացնելով նոր տիպի կորոնավիրուսի հետագայ տարածման կանխարգելման ուղղութեամբ ՀՀ կառավարութեան կողմից գործադրւող ջանքերը` նախարար Մնացականեանը կարեւորեց համավարակի դէմ պայքարում միջազգային համագործակցութիւնը, յատկապէս հարեւան պետութիւնների միջեւ գործողութիւնների համակարգումը: Այդ համատեքստում երկուստեք գոհունակութեամբ ընդգծւեց կորոնավիրուսի դէմ պայքարում Հայաստանի եւ Իրանի տարբեր գերատեսչութիւնների միջեւ առկայ սերտ փոխգործակցութիւնը եւ համավարակի դէմ պայքարում փորձի շարունակական փոխանակումը:

Հեռախօսազրոյցի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կարեւորեց հակամարտութիւնների գօտիներում հրադադարների պահպանման եւ պատժամիջոցների ռեժիմների վերանայման վերաբերեալ ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարի կոչերը՝ ընդգծելով, որ համավարակի դէմ պայքարը պէտք է դառնայ հնարաւորութիւն ժողովուրդների հաշտեցման եւ գլոբալ համերաշխութեան համար:

Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներն ընդգծեցին երկկողմ պատրաստակամութիւնը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի դինամիկայի պահպանման, առկայ պայմաններում առեւտրաշրջանառութեան խթանման, ինչպէս նաեւ երկու երկրների քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովմամբ պայմանաւորւած հարցերի հասցէագրման ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։