Հա

Քաղաքական

29/03/2020 - 08:10

Իսպանիայում մէկ օրւայ ընթացքում կորոնավիրուսից մահւան դէպքերի ռեկորդային թիւ է գրանցւել

Իսպանիայում մէկ օրւայ ընթացքում կորոնավիրուսից մահւան դէպքերի ռեկորդային թիւ է գրանցւել։ Հաղորդում է Daily Mail-ը: Վերջին օրւայ ընթացքում Covid-19-ից մահսան դէպքերի թիւը հասել է 832-ի: 
«alikonline.ir» - Իսպանիայում մէկ օրւայ ընթացքում կորոնավիրուսից մահւան դէպքերի ռեկորդային թիւ է գրանցւել։ Հաղորդում է Daily Mail-ը: Վերջին օրւայ ընթացքում Covid-19-ից մահսան դէպքերի թիւը հասել է 832-ի: Ընդհանուր առմամբ, Իսպանիայում կորոնավիրուսից 5690 մարդ է մահացել:

Երկրում կորոնավիրուսային վարակի նոր հաստատւած դէպքերի թիւը 8000 է:

Իսպանիայի առողջապահութեան նախարարութեան տւեալներով` երկրում վարակւածների ընդհանուր թիւը 72248 մարդ է կազմում, որից 40630-ը հոսպիտալացւել է, 4575-ը գտնւում է վերակենդանացման բաժանմունքներում, 12285 մարդ առողջացել է:

Պարբերականը նշում է նաեւ, որ Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թւում է ոստիկանական հակաահաբեկչական էլիտար ստորաբաժանման 48-ամեայ ղեկավար Ջեսուս Գայոսո Ռէյը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։