Հա

Քաղաքական

30/03/2020 - 08:10

Ես հպարտ եմ, որ նա եղել է իմ կողքին․ Նիկոլա Սարկոզին Պատրիկ Դեւէջեանի մասին

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին թւիթերեան իր միկրոբլոգում ցաւակցութիւն է յայտնել ծագումով հայ ֆրանսիացի քաղաքական գործիչ պատրիկ Դեւէջեանի մահւան կապակցութեամբ։

«alikonline.ir »- Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին թւիթերեան իր միկրոբլոգում ցաւակցութիւն է յայտնել ծագումով հայ ֆրանսիացի քաղաքական գործիչ պատրիկ Դեւէջեանի մահւան կապակցութեամբ։

«Պատրիկ Դեւէջեանը անկեղծ, գործին նւիրւած, նպատակասլաց մարդ էր։ Նա զբաղւում էր քաղաքականութեամբ այնպէս, ինչպէս ես սիրում եմ․ զգացմունքով, համոզմունքներով․․․ Ես հպարտ եմ, որ նա իմ կողքին էր։ Ես ցանկանում եմ պատմել նրա մտերիմներին իմ անկեղծ զգացմունքների եւ իմ անսահման տխրութեան մասին»,- գրելէ Նիկոլա Սարկոզին։

Յիշեցնենք, որ մարտի 29-ի լոյս գիշերը մահացել է Ֆրանսիայի Օ-դէ-Սեն դեպարտամենտի Գլխաւոր խորհրդի նախագահ, պաշտօնաթող նախարար Պատրիկ Դեւէջեանը։

Ծագումով հայ 76-ամեայ քաղաքական գործիչը հոսպիտալացւել էր, երբ նրա մօտ ախտորոշւել էր կորոնավիրուս։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։