Հա

Քաղաքական

30/03/2020 - 12:20

Ստիւէն Քինգն ԱՄՆ իշխանութիւններին քննադատել է կորոնավիրուսի համավարակին «անլուրջ» վերաբերւելու համար

Ամերիկացի յայտնի գրող Ստիւէն Քինգը նշել է, որ մինչ այժմ չի կարողանում հասկանալ, թէ ինչու երկրի իշխանութիւնները չէին կանխատեսել համավարակը եւ դրա համար որեւէ պատշաճ կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկել: 

«alikonline.ir» - Ամերիկացի յայտնի գրող Ստիւէն Քինգը նշել է, որ մինչ այժմ չի կարողանում հասկանալ, թէ ինչու երկրի իշխանութիւնները չէին կանխատեսել համավարակը եւ դրա համար որեւէ պատշաճ կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկել: Ըստ Tert.am-ի՝ գրում է The Guardian պարբերականը։

«Երկար ժամանակ է, ինչ սպասւում էր, որ սա տեղի կունենայ: «Դիմակայութիւն» վէպը գրել եմ համավարակի մասին, որն աշխարհի երեսից ոչնչացնում է մարդկութեան մեծ մասը եւ, փառք Աստծոյ, որ սա վարակի վատագոյն տեսակը չէ: Դա գրել եմ 1979 թւականին եւ այդ ժամանակւանից ի վեր լիովին հաւանական էր, որ դա իրականութիւն կը դառնար: Փաստը, որ որեւէ մէկը մինչեւ այժմ դրան պատրաստ չէ, զարմացնում է ինձ»,- նշել է գրողը։

Քինգը նաեւ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականութիւնը՝ մատնանշելով համավարակի սկզբում դրան անլուրջ վերաբերմունքը եւ մինչեւ այժմ Ֆլորիդայի լողափերը բաց թողնելու որոշումը։

ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակւել է 142735 մարդ, որից 2488-ը՝ մահւան ելքով։ Հիւանդութիւնից ապաքինւել է աւելի քան 4559 մարդ։

Յայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակւածների թիւը հասել է 723279-ի, որից 33 993՝ մահւան ելքով։ Հիւանդութիւնից ապաքինւել է աւելի քան 151800 մարդ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։