Ամերիկացի յայտնի գրող Ստիւէն Քինգը նշել է, որ մինչ այժմ չի կարողանում հասկանալ, թէ ինչու երկրի իշխանութիւնները չէին կանխատեսել համավարակը եւ դրա համար որեւէ պատշաճ կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկել:
«alikonline.ir» - Ամերիկացի յայտնի գրող Ստիւէն Քինգը նշել է, որ մինչ այժմ չի կարողանում հասկանալ, թէ ինչու երկրի իշխանութիւնները չէին կանխատեսել համավարակը եւ դրա համար որեւէ պատշաճ կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկել: Ըստ Tert.am-ի՝ գրում է The Guardian պարբերականը։
«Երկար ժամանակ է, ինչ սպասւում էր, որ սա տեղի կունենայ: «Դիմակայութիւն» վէպը գրել եմ համավարակի մասին, որն աշխարհի երեսից ոչնչացնում է մարդկութեան մեծ մասը եւ, փառք Աստծոյ, որ սա վարակի վատագոյն տեսակը չէ: Դա գրել եմ 1979 թւականին եւ այդ ժամանակւանից ի վեր լիովին հաւանական էր, որ դա իրականութիւն կը դառնար: Փաստը, որ որեւէ մէկը մինչեւ այժմ դրան պատրաստ չէ, զարմացնում է ինձ»,- նշել է գրողը։
Քինգը նաեւ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականութիւնը՝ մատնանշելով համավարակի սկզբում դրան անլուրջ վերաբերմունքը եւ մինչեւ այժմ Ֆլորիդայի լողափերը բաց թողնելու որոշումը։
ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակւել է 142735 մարդ, որից 2488-ը՝ մահւան ելքով։ Հիւանդութիւնից ապաքինւել է աւելի քան 4559 մարդ։
Յայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակւածների թիւը հասել է 723279-ի, որից 33 993՝ մահւան ելքով։ Հիւանդութիւնից ապաքինւել է աւելի քան 151800 մարդ։