Հա

Քաղաքական

31/03/2020 - 09:50

Պուտինն ու Թրամփը հեռախօսազրոյցի ընթացքում անհանգստութիւն են յայտնել աշխարհում կորոնավիրուսի տարածման կապակցութեամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախօսազրոյցի ընթացքում անհանգստութիւն են յայտնել աշխարհում կորոնավիրուսի տարածման կապակցութեամբ։ 

«alikonline.ir» - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախօսազրոյցի ընթացքում անհանգստութիւն են յայտնել աշխարհում կորոնավիրուսի տարածման կապակցութեամբ։ Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայութեանը:

«Պետութիւնների ղեկավարները անհանգստութիւն են յայտել աշխարհում կորոնավիրուսի տարածման մասշտաբների վերաբերեալ եւ միմեանց տեղեկացրել են՝ Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում համաճարակին հակազդելու կանխարգելիչ միջոցառումների մասին: Քննարկւել են այդ ուղղութեամբ երկու երկրների միջեւ սերտ փոխհամագործակցութեան հնարաւորութիւնները»,- ասւած է յայտարարութիւնում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։