Հա

Քաղաքական

01/04/2020 - 09:50

Պոմպէոն չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է դիտարկել Իրանի հանդէպ պատժամիջոցների մեղմացումը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է դիտարկել Իրանի եւ այլ երկրների հանդէպ պատժամիջոցների մեղմացումը, որպէսզի օգնի կորոնավիրուսի դէմ պայքարում:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է դիտարկել Իրանի եւ այլ երկրների հանդէպ պատժամիջոցների մեղմացումը, որպէսզի օգնի կորոնավիրուսի դէմ պայքարում: Ըստ News.am-ի՝ յայտնում է Reuters-ը։

Պոմպէոն ընդգծել է, որ հումանիտար եւ բժշկական մատակարարումները չեն ենթարկւում պատժամիջոցներին, որ Վաշինգտոնը սահմանել է Թեհրանի դէմ այն բանից յետոյ, երբ Դոնալդ Թրամփը յայտարարեց իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։

Հարցին, թէ կարո՞ղ է արդեօք գալ այն պահը, երբ ԱՄՆ-ը կը վերանայի պատժամիջոցների մեղմացման իր դիրքորոշումը, Պոմպէոն պատասխանել է․ «Մենք մշտապէս գնահատում ենք մեր քաղաքականութիւնը, այդ պատճառով կարող ենք արդեօք վերանայել հարցի պատասխանն է՝ բնականաբար»։

ՄԱԿ-ի մարդու իրաւունքների փորձագէտը կոչ էր արել չեղարկել միջազգային պատժամիջոցները երկրների դէմ՝ Իրանից մինչեւ Հիւսիսային Կորէա ու Վենեզուէլա, որպէսզի կորոնավիրուսի համավարակի ժամանակ ապահովւի սննդամթերքի հասանելիութիւնը բնակչութեանը։

Պոմպէոն կտրուկ քննադատութեան էր արժանացել Իրանի դէմ պատժամիջոցների հանդէպ վարչակազմի դիրքորոշման համար։ Անցեալ ամիս ԱՄՆ-ը բազմիցս խստացրել էր Իրանի դէմ պատժամիջոցները։

Կիրակի օրը Washington post-ի մեկնաբան Ջեքսոն Դիլը «Պոմպէոյի համավարակային գործուէեութիւնը ապահովում է նրա տեղը պատմութեան մէջ ամենավատ պետքարտուղարների շարքում» վերնագրով յօդւած էր հրապարակել։

«Նոյնիսկ ԱՄՆ-ի մտերիմ դաշնակիցները, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, կոչ են անում Թրամփի վարչակազմին թուլացնել պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են դեղամիջոցների եւ հումանիտար օգնութեան առաքումը Իրանի 80 մլն. բնակիչներին- գրել է նա,- Այնուամենայնիւ, Պոմպէոն, կարծես, համաճարակը դիտարկում է որպէս առաւելագոյն ճնշմումն ուժեղացնելու հարմար միջոց։ Մինչեւ ե՞րբ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։