Հա

Քաղաքական

01/04/2020 - 10:00

ԱՄՆ կոնգրեսական Փալոնը կոչ է արել անմիջապէս դադարեցրել Ադրբեջանին տրւող ռազմական օգնութիւնը

Ամերիկայի Միացեալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը մարտի 31-ին կոչ է արել ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական օգնութիւնը Հայաստանին եւ անյապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական օգնութիւնը՝ Հայաստանի եւ Արցախի դէմ Ադրբեջանի նախագահ Ալիեւի ռեժիմի շարունակական գրոհների պատճառով: 

«alikonline.ir» - Ամերիկայի Միացեալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը մարտի 31-ին կոչ է արել ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական օգնութիւնը Հայաստանին եւ անյապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական օգնութիւնը՝ Հայաստանի եւ Արցախի դէմ Ադրբեջանի նախագահ Ալիեւի ռեժիմի շարունակական գրոհների պատճառով: Այս մասին տեղեկացնում է Հայ Դատի ԱՄՆ յանձնախումբը: Գրում է Yerkir.am-ը:

«Միացեալ Նահանգները պէտք է անյապաղ դադարեցնի ռազմական օգնութիւնը Ադրբեջանին այնքան ժամանակ, մինչեւ այդ երկրի կառավարութիւնը կը դադարեցնի իր յարձակումները Հայաստանի եւ Արցախի դէմ, կը համաձայնի տարածաշրջանային հակամարտութիւնների խաղաղ լուծմանը եւ կապացուցի, որ դադարեցրել է մարդու իրաւունքների ոտնահարումը»,- յայտարարել է Փալոնը՝ Ներկայացուցիչների պալատի զինւած ծառայութիւնների յանձնաժողովում իր ելոյթում: 

Նա նաեւ նշել է, որ պէտք է ձգտեն աւելի աջակցող ազդակ ուղարկել տարածաշրջանային այն գործընկերներին, որոնք, ինչպէս Հայաստանը, ապրում են ժողովրդավարական փոխակերպումներ՝ նրանց հետ ուժեղացնելով ռազմավարական համագործակցութիւնը: 

Հայ Դատի յանձնախմբի (ANCA) գործադիր տնօրէն Արամ Համբարեանը շնորհակալութիւն է յայտնել Փալոնին՝ իր առողջնորդութեան համար, որ ցուցաբերել է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնութիւնը դադարեցնելու հարցում։ Այդ օգնութիւնը միայն հզօրացրել եւ ոգեշնչել է Ադրբեջանին՝ խթանելու իր ագրեսիան Հայաստանի եւ Արցախի դէմ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։