Հա

Քաղաքական

01/04/2020 - 10:20

«Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր կորոնավիրուսի համաճարակը մարդկութեան խոշորագոյն մարտահրաւէրն է». Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը կորոնավիրուսի համաճարակն համարել է մարդկութեան խոշորագոյն մարտահրաւէրը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը կորոնավիրուսի համաճարակն համարել է մարդկութեան խոշորագոյն մարտահրաւէրը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. հաղորդում է BBC-ին:

Ըստ նրա՝ համաճարակը կարող է այնպիսի սոցիալ-տնտեսական ճգնաժամի պատճառ դառնալ, որի նմանի ականատեսը չենք եղել վերջին տասնամեակներում:

«Կորոնավիրուսը հարւածում է հասարակութիւնների հիմքին, եւ մարդկանց կեանքի եւ ապրուստի կորստի պատճառ է դառնում»,- ասել է նա՝ յաւելելով, որ ճգնաժամի կարգաւորումը պահանջում է առողջապահական համադրւած եւ անմիջական միջազգային ջանքեր:

«COVID-19-ը խոշորագոյն մարտահրաւէրն է, որի դէմ-յանդիման ենք կանգնած ՄԱԿ-ի ձեւաւորումից ի վեր»,- ընդգծել է նա: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։