Հա

Քաղաքական

02/04/2020 - 08:10

«ԱՄՆ-ում իրավիճակը նման է Իտալիային»․ Փենս

Կորոնավիրուսի բռնկման Սպիտակ տան կանխատեսման մոդելները ցոյց են տալիս, որ երկիրը գտնւում է Իտալիայի նման ծանր իրավիճակում։ Այս մասին CNN-ին տւած հարցազրոյցում յայտարարել է փոխնախագահ Մայք Փենսը։

«alikonline.ir» - Կորոնավիրուսի բռնկման Սպիտակ տան կանխատեսման մոդելները ցոյց են տալիս, որ երկիրը գտնւում է Իտալիայի նման ծանր իրավիճակում։ Այս մասին CNN-ին տւած հարցազրոյցում յայտարարել է փոխնախագահ Մայք Փենսը։

«Մենք կարծում ենք, որ Իտալիայում իրավիճակը համադրելի է Միացեալ Նահանգների հետ տւեալ պահին»,- նշել է նա։

Փենսը յղում է կատարել կանխատեսման մոդելներին, որոնք նախօրէին ներկայացւել են Սպիտակ տան կողմից, եւ որոնք կանխատեսում են ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահւան 100000-240000 դէպք։

Ընդ որում, Փենսը մեղադրել է Հիւանդութիւնների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնին ու Չինաստանին՝ պատասխանելով այն հարցին, թէ ինչու ԱՄՆ-ում այդքան ուշ գիտակցեցին կորոնավիրուսի համավարակի չափերը։

«Ես անկեղծ կը լինեմ ձեզ հետ եւ կասեմ, որ յունւարի կէսին CDC-ը գնահատել է, որ կորոնավիրուսի ռիսկը ամերիկեան ժողովրդի համար ցածր է։ Ամենաառաջին դէպքը գրանցւել էր յունւարի 20-ի կողմերը, դա Չիանստանից ժամանած էր։ Իրականութիւնն այսպիսին է, որ մենք կարող էինք լինել լաւագոյն իրավիճակում, եթէ Չինաստանը աւելի անկեղծ լինէր, աւելի թափանցիկ կորոնավիրուսի հարցում»,- նշել է նա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։